https://arm.sputniknews.ru/20240430/hhn-eatm-shrjanakum-ksksi-kazmel-tntesutjan-aravel-manramasn-verlutsutjun-pvokhnakharar-75149656.html
ՀՀ–ն ԵԱՏՄ շրջանակում կսկսի կազմել տնտեսության առավել մանրամասն վերլուծություն. փոխնախարար
ՀՀ–ն ԵԱՏՄ շրջանակում կսկսի կազմել տնտեսության առավել մանրամասն վերլուծություն. փոխնախարար
Sputnik Արմենիա
Միության երկրների ֆինանսական գերատեսչությունները սկսում են միասին ավելի մանրամասն աղյուսակներ կազմել, որտեղ ապրանքների և ծառայությունների թողարկումը կհամեմատվի... 30.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-30T14:55+0400
2024-04-30T14:55+0400
2024-04-30T15:19+0400
փոխնախարար
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72327008_0:0:1600:901_1920x0_80_0_0_3b2229ef1e16566bf34d071720e5df23.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայաստանն ու ԵԱՏՄ մյուս երկրները միասին կսկսեն տնտեսության ավելի մանրամասն վերլուծություն կազմել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Երևանում Հայ-ռուսական համալսարանում անցկացված «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» համաժողովի շրջանակում։Նա նշեց, որ միության հինգ երկրների ֆինանսների նախարարությունները համաձայնեցրել են մակրոտնտեսական կայունության համատեղ չափանիշները։Այստեղ կիրառվում են մոտավորապես նույն հիմնական չափանիշները, ինչ միջազգային պրակտիկայում. ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ռիսկ չպարունակող մակարդակ է համարվում 50%-ը, ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային դեֆիցիտի մակարդակ՝ 3%-ը։ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը 2023 թվականին ռեկորդային ցուցանիշի է հասել. ՄիշուստինԱյս ցուցանիշները գերազանցելու դեպքում կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ընթացիկ ծախսերը կրճատելու և կապիտալ ծախսերը մեծացնելու համար (ապագա տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու համար):Բացի այդ, Հակոբյանը հավելեց, որ միության երկրների ֆինանսական գերատեսչությունները սկսում են միասին ավելի մանրամասն աղյուսակներ կազմել, որտեղ համեմատվելու են տնտեսության մեջ ապրանքների ու ծառայությունների թողարկումը և բյուջետային ծախսերը (այսպես կոչված input-output մոդելները): Այս ամենը թույլ կտա ավելի մանրամասն պատկերացում կազմել տնտեսության մասին և կօգնի ավելի ճշգրիտ որոշումներ կայացնել բյուջե կազմելիս, տնտեսությունը խթանելու նախագծերում և այլն:Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72327008_135:0:1556:1066_1920x0_80_0_0_c038f82cba631bb9c243709b8e784814.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փոխնախարար, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
փոխնախարար, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ՀՀ–ն ԵԱՏՄ շրջանակում կսկսի կազմել տնտեսության առավել մանրամասն վերլուծություն. փոխնախարար
14:55 30.04.2024 (Թարմացված է: 15:19 30.04.2024) Միության երկրների ֆինանսական գերատեսչությունները սկսում են միասին ավելի մանրամասն աղյուսակներ կազմել, որտեղ ապրանքների և ծառայությունների թողարկումը կհամեմատվի բյուջեի ծախսերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայաստանն ու ԵԱՏՄ մյուս երկրները միասին կսկսեն տնտեսության ավելի մանրամասն վերլուծություն կազմել։ Այս մասին
Sputnik Արմենիային ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Երևանում Հայ-ռուսական համալսարանում անցկացված «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» համաժողովի շրջանակում։
Նա նշեց, որ միության հինգ երկրների ֆինանսների նախարարությունները համաձայնեցրել են մակրոտնտեսական կայունության համատեղ չափանիշները։
Այստեղ կիրառվում են մոտավորապես նույն հիմնական չափանիշները, ինչ միջազգային պրակտիկայում. ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ռիսկ չպարունակող մակարդակ է համարվում 50%-ը, ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային դեֆիցիտի մակարդակ՝ 3%-ը։
Այս ցուցանիշները գերազանցելու դեպքում կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ընթացիկ ծախսերը կրճատելու և կապիտալ ծախսերը մեծացնելու համար (ապագա տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու համար):
Բացի այդ, Հակոբյանը հավելեց, որ միության երկրների ֆինանսական գերատեսչությունները սկսում են միասին ավելի մանրամասն աղյուսակներ կազմել, որտեղ համեմատվելու են տնտեսության մեջ ապրանքների ու ծառայությունների թողարկումը և բյուջետային ծախսերը (այսպես կոչված input-output մոդելները): Այս ամենը թույլ կտա ավելի մանրամասն պատկերացում կազմել տնտեսության մասին և կօգնի ավելի ճշգրիտ որոշումներ կայացնել բյուջե կազմելիս, տնտեսությունը խթանելու նախագծերում և այլն:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: