https://arm.sputniknews.ru/20240430/hajastany-dem-e-gazaji-hatvatsum-khaghagh-bnakchutjany-tirakhavvorelun-mirzvojan-75155180.html
Հայաստանը դեմ է Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը թիրախավորելուն. Միրզոյան
Հայաստանը դեմ է Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը թիրախավորելուն. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանը պատրաստ է աջակցել Գազայի հատվածում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր... 30.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-30T17:37+0400
2024-04-30T17:37+0400
2024-04-30T17:38+0400
գազայի հատված
արարատ միրզոյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900314_0:149:1600:1049_1920x0_80_0_0_2760a3934484527ac96e3ce907c17ee5.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանը դեմ է Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera» լրատվամիջոցին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Երևանը հետևում իսրայելական պատերազմին Գազայի հատվածում և որո՞նք են դրա հետևանքները:Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։«Բացի այդ, մենք պատրաստ ենք աջակցել մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր ժառանգությանը. մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի»,–նշել է նա։Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ–ն ցանկանում է, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և ռազմական գործողություններն ավարտվեն, և եթե պաշտոնական Երևանը կարող է օգնել այս համատեքստում, ավելի քան պատրաստ է։
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900314_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8ecdd71c3c76bc9d7983ed98c871eee2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, արարատ միրզոյան, հայաստան
գազայի հատված, արարատ միրզոյան, հայաստան
Հայաստանը դեմ է Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը թիրախավորելուն. Միրզոյան
17:37 30.04.2024 (Թարմացված է: 17:38 30.04.2024) ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանը պատրաստ է աջակցել Գազայի հատվածում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր ժառանգությանը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանը դեմ է Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera» լրատվամիջոցին տված
հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Երևանը հետևում իսրայելական պատերազմին Գազայի հատվածում և որո՞նք են դրա հետևանքները:
«Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավորմանը. մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100,000 հայեր ստպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը։ Վերջերս մենք հումանիտար օգնություն ուղարկեցինք, որպեսզի օգնենք թեթևացնել այն մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում»,–ասել է Միրզոյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։
«Բացի այդ, մենք պատրաստ ենք աջակցել մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր ժառանգությանը. մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի»,–նշել է նա։
Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ–ն ցանկանում է, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և ռազմական գործողություններն ավարտվեն, և եթե պաշտոնական Երևանը կարող է օգնել այս համատեքստում, ավելի քան պատրաստ է։