00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայիսի 1-ից Հայաստանում տարեցների հիշողության զարգացման խմբակներ կգործեն

© Sputnik / Diana AtoyanՏարեց կին Երևանում
Տարեց կին Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Տարեց կին Երևանում
Բաժանորդագրվել
Չի բացառվում` ապագայում ստեղծվի մի համայնք, որը կօգնի տարեցներին ավելի ակտիվ մասնակցել սոցիալական կյանքին և կապ պահպանել արտաքին աշխարհի հետ:
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության փորձնական ծրագրի շրջանակում մայիսի 1-ից Երևանի չորս դպրոցներում կսկսեն գործել տարեցների հիշողության զարգացման փորձարարական խմբակներ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գերատեսչության հանրային առողջապահության բաժնի ավագ մասնագետ Քրիստինե Գալստյանը։
«Խմբակները նախատեսված են 55 և բարձր տարիքի անձանց համար։ Այդ տարիքում հիշողության խնդիրներ են սկսվում, զգալիորեն թուլանում են մարդկանց կոգնիտիվ հմտություններն ու կարողությունները», - ասաց Գալստյանը։
Տարեցների համար նոր ծրագիրը ներառում է հիշողության մարզումներ տարբեր մեթոդներով։ Մասնակիցներին կառաջարկվեն նեյրոբիկ վարժություններ և մնեմոտեխնիկա, որոնք օգնում են բարելավել բարդ տեղեկություններ հիշելու ունակությունը: Տարեցների հետ կաշխատեն փորձառու մասնագետները` ցուցադրելով արդյունավետ տեխնիկաներ։
Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նաև առողջ ապրելակերպին վերաբերող նյութեր կքննարկվեն, որոնք նպաստում են ճանաչողական գործառույթների ամրապնդմանը:
Գալստյանի խոսքով` սոցիալականացումը, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ ուսումնասիրությունները, առանցքային դեր է խաղում տարեցների մտավոր առողջության պահպանման գործում: Հաղորդակցությունը ոչ միայն խթանում է հիշողությունը, այլև դրական ազդեցություն է ունենում հոգեբանական ընդհանուր վիճակի վրա:
Գալստյանը հիշեցրեց նաև տարեցների ֆիզիկական ակտիվության ծրագրի մասին, որն առաջին անգամ իրականացվել է 2022 թվականին։ Այն ժամանակ ֆիզկուլտուրայի խմբակներ բացվեցին Երևանի 60 դպրոցներում, բայց ընդամենը մեկուկես ամիս գործեցին։ Այս տարվա ապրիլից ծրագիրը շարունակություն ստացավ. մայրաքաղաքի տասը դպրոցներում մշտական խմբակներ են բացվել 55-ից բարձր տարիքի անձանց համար:
Պարապմունքներն անցկացվում են շաբաթական երկու անգամ և տևում են մոտ մեկ ժամ: Նախաձեռնության նպատակն է բարելավել ավագ սերնդի կյանքի որակը, քանի որ մեծահասակներից շատերը հիմնականում կենտրոնանում են կենցաղային գործերի վրա և բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց ֆիզիկական և մտավոր առողջությանը:
Ծրագիրը կընդլայնվի և կսկսի գործել նաև մարզերում: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել համայնք, որը կօգնի տարեցներին ավելի ակտիվ մասնակցել սոցիալական կյանքին և կապ պահպանել արտաքին աշխարհի հետ:
Լրահոս
0