https://arm.sputniknews.ru/20240429/mahacel-e-pjunik-futbvolajin-akumbi-glkhavvor-qartughar-davit-martirvosjany-75115710.html
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Sputnik Արմենիա
Մարտիրոսյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել մարզական լրագրության ոլորտում։ Նա մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն էր։ 29.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-29T13:43+0400
2024-04-29T13:43+0400
2024-04-29T13:50+0400
հայաստան
ֆուտբոլ
փյունիկ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75115984_0:0:1080:608_1920x0_80_0_0_2df6ac5b6ffc8d74d491fa561a56bf78.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։Նշենք, որ Դավիթ Մարտիրոսյանը սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Նա 2012–2020 թթ. թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթն աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:2019 թվականից նա համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, եղել է հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավարը, այնուհետև դարձել է գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատանքի է անցել 2024 թվականի հունվարից:Դավիթը մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75115984_0:0:1080:810_1920x0_80_0_0_72125e92610428ad99baa8e99ab5808b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, փյունիկ, մահ
հայաստան, ֆուտբոլ, փյունիկ, մահ
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
13:43 29.04.2024 (Թարմացված է: 13:50 29.04.2024) Մարտիրոսյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել մարզական լրագրության ոլորտում։ Նա մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն էր։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի
մամուլի ծառայությունը։
«Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ամբողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Դավիթ Մարտիրոսյանը սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Նա 2012–2020 թթ. թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթն աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:
2019 թվականից նա համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, եղել է հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավարը, այնուհետև դարձել է գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատանքի է անցել 2024 թվականի հունվարից:
Դավիթը մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն էր։