00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում պարարվեստը մի շարք խնդիրներ ունի` սկսած տարածքից, վերջացրած մասնագետներով

© Sputnik / Zara MikaԱսուլիսի ժամանակ
Ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Բաժանորդագրվել
Պարարվեստի ոլորտի մասնագետներին շարունակում է լուրջ մտահոգել մի քանի խնդիրներ, որոնցից է նաև աշխատավարձերի հարցը, որոնք պետական սեկտորում բավականին ցածր են։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանում պարարվեստով զբաղվում են նվիրյալները, Պարի միջազգային օրվա առթիվ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը՝ խոսել է ոլորտի խնդիրներից, որոնցից մեկն էլ մասնագետների պակասն է։
«Դժվար է գտնել հայկականը պահող, քաջատեղյակ մասնագետներ, նրանք շատ քիչ են մնացել»,–ասում է Սարգսյանը։
Նա հույս ունի, որ այդ հարցը կլուծվի, եթե պետական մոտեցումն ավելանա պարարվեստի ոլորտում և մի փոքր ավելի շատ ուշադրություն հատկացվի։
Մասնագետների պակասից զատ՝ ամենամեծ և օրակարգային խնդիրը կենտրոնի համար տարածքի հարցն է։
«Իհարկե աշխատում ենք նախարարության հետ այդ հարցը լուծելու համար, բայց պարարվեստի հաստատությունները միավորելու գաղափարն ի սկզբանե այնպիսին էր, որ ՊՈԱԿ–ն ունենա մեկ շենք և գործունեություն ծավալի այնտեղ։ Այստեղ են 6 կոլեկտիվ, որոնցից ոչ մեկը երբևէ սեփական տարածք չի ունեցել»,–ասաց նա։
Սարգսյանի խոսքով` ամեն անգամ մի տեղ ճարում են փորձերի համար։ Նա հույս հայտնեց, որ տարի կլուծվի այդ հարցը։
Պարարվեստի ոլորտի մասնագետներին շարունակում է լուրջ մտահոգել նաև աշխատավարձերի հարցը, որոնք պետական սեկտորում, մեղմ ասած, բավականին ցածր են։
«Այս հարցը էլի քննարկման փուլում է, որ ելույթավճարների անցնենք»,–ասաց նա։
© Sputnik / Zara MikaԱրմեն Սարգսյան
Армен Саркисян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (29 апреля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Արմեն Սարգսյան
Կա նաև տղա պարողների պակաս։ Սովորելով Պարարվեստի պետական քոլեջում՝ 14-15 տարեկանից նրանք պրակտիկա են անցնում անսամբլներում, խորեոգրաֆները ջանք ու եռանդ չեն խնայում, որ բեմադրությունների մեջ տղաների ներգրավեն։ Սակայն 18 տարին լրանալուն պես, երբ տղաները արդեն պետք է որպես արտիստներ հանդես գան անսամբլներում, զորակոչվում են, իսկ 2 տարի հետո արդեն չեն ուզում վերադառնալ պարարվեստ, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են։
Սարգսյանը հավելեց, որ այդ հարցը քննարկել է Ազգային ժողովում, և պատգամավորներն էլ համաձայնել են ընթացք տալ, որևէ օրենք ընդունել , որ իրենց կենտրոնում գործունեություն ծավալող արտիստները Երևանում ծառայեն և հնարավորություն ունենան փորձերին մասնակցելու։
Լրահոս
0