00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբսուրդային պատասխաններ են հնչել. Դանիելյանը` Փաշինյանի հետ կիրանցեցիների հանդիպման մասին

© Sputnik / Aram NersesyanԳառնիկ Դանելյան
Գառնիկ Դանելյան - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կիրանցեցիներից տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ չի անցել։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում չի պատասխանել Կիրանցի բնակիչների ոչ մի հարցի, ավելին` հայտնել է, որ սահմանազատման գործընթացից հետո անվտանգության որևէ երաշխիք չկա։ Այս մասին Կիրանցում հայտարարեց ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը` փոխանցելով գյուղի բնակիչների խոսքերը, որոնց հետ զրուցել էր հեռախոսով։
Հայտնել ենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մի խումբ բնակիչներ Երևան էին եկել` հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ավարտից հետո ո՛չ գյուղապետ Կամո Շահինյանը, ո՛չ էլ գյուղացիները չցանկացան մեկնաբանոււթյուն տալ։ Նրանցից մեկն ասաց միայն, որ ամեն ինչ նույնն է մնացել։
«Գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել` իրենց ապրելու հետ կապված, ապահովության հետ կապված, որևէ մի հարցի պատասխան չի տրվել, ավելին` աբսուրդային պատասխաններ են հնչել, որ այդ ամենից հետո հնարավոր է` կրկին ոտնձգություններ լինեն, այսինքն` որևիցե մի երաշխիք չի լինելու։ էդ մարդը բերում է, գյուղի մեջ նստեցնում ադրբեջանցիներին` առանց որևէ մի երաշխիքի»,– նշեց պատգամավորը։
Գառնիկ Դանիելյանը հավելեց, որ այս պահին Կիրանցում ակցիան շարունակվում է։ Հավաքվածները սպասելու են` մինչև վարչապետի հետ հանդիպած գյուղացիները վերադառնան Կիրանց։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ թույլ չեն տալու` ժողովուրդն անզորության մեջ մնա։
«Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք։ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը։ Ընկճված մնալու հոգեբանությունն եք փորձում դնել ժողովրդի մեջ, անհուսության մեջ եք դրել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ սա իրականություն է։ Էդ հերոսական ժողովուրդը, որի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, այսօր ձեր պատճառով և ձեր քաղաքականության պատճառով այս վիճակում է հայտնվել»,– ասաց նա` դիմելով իշխանություններին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
ՀՀ–ին անպաշտպան թողնելը հանցագործություն է, դավաճանություն. իրավաբանը` Տավուշի մասին
Լրահոս
0