00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ին անպաշտպան թողնելը հանցագործություն է, դավաճանություն. իրավաբանը` Տավուշի մասին

© SputnikԿիրանց. բողոքի ակցիա
Կիրանց. բողոքի ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2024
Կիրանց. բողոքի ակցիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արամ Օրբելյանն այն համոզմունքն ունի, որ ՀՀ–ի անունից բանակցողները չեն առաջնորդվում ՀՀ շահով, իսկ նրանց առաջ քաշած լուծումների մեջ կան ներքին հակասություններ։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այն, ինչ կատարվում է Տավուշում, ոչ թե սահմանագծման և սահմանազատման գործընթաց է, այլ ընդամենը տարածքների զիջում` գեղեցիկ ձևակերպումների ներքո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը։
Իշխանությունների պնդումները, թե այս գործընթացի համար հիմք է հանդիսանում Ալմա Աթայի հռչակագիրը, Օրբելյանի համար անընդունելի են, մանավանդ հռչակագրի մեջ հնարավոր չէ գտնել ձևակերպում, որ ՀՀ–ի և այլ պետությունների միջև պետական սահմանը պետք է անցնի խորհրդային վարչական սահմաններով։
«Նման բան չկա. սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում են, երբ երկրները միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չեն ունենում։ Հիմա ուրախացել են, որ Ադրբեջանն ասել է` Ալմա Աթայի հռչակագիր եմ ճանաչում, որը ՀՀ իշխանությունները մեկնաբանում են, թե իբր խորհրդային սահմաններն են ճանաչվում։ Ինչ վերաբերում է ՀՀ գործող իշխանությունների մյուս ձևակերպմանը, թե սահմանները պետք է միջազգայնորեն ճանաչվեն, ապա նշեմ, որ միջազգայնորեն ճանաչվում են պետությունները, ու դեռ մեծ բանավեճ կա` արդյոք պե՞տք է այդ ճանաչումը, թե ոչ։ Սահմանները իրավական գործիքներով ճանաչվում են տվյալ երկու պետությունների միջև, այլ ոչ թե միջազգայնորեն»,– ընդգծեց Օրբելյանը։
Նրա համար անհասկանալի ու կասկածելի է նաև այն գործընթացը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ճշտումն իրականացվում է այսքան մեծ արագությամբ։ Նա հիշեցնում է, որ օրինակ` ՌԴ–Ադրբեջան սահմանագծման ու սահմանազատման գործընթացը տևեց մոտավորապես 16 տարի։ Արդյունքում երկու երկրները վերահաստատել են ոչ թե խորհրդային ինչ-որ մի սահման, այլ գծել են նոր մի սահման, որը էապես տարբերվել է։
«Այսօր ՀՀ-ի անունից բանակցողները չեն առաջնորդվում ՀՀ շահով, չեն առաջնորդվում հնարավոր մաքսիմալ լուծումներով։ Նրանց առաջ քաշած լուծումների մեջ կան ներքին հակասություններ։ Օրինակ` ասում են, ա՛յ հիմա ունենք շփման գիծ, ուրեմն կունենանք նաև պետական սահման, դա ակնհայտ սուտ է, քանի որ միջազգային իրավունքով չկա նման սահմանում»,– տեղեկացրեց փորձագետը։
Առաջին քարն էր գերեզմանի. Բագրատ սրբազանը` Տավուշում տեղադրված սահմանային սյան մասին
Նրա խոսքով` պետական սահմանի ռեժիմը` որպես իրավական ռեժիմ, չունի կախարդական փայտիկի կարգավիճակ, այսինքն` պետությունների միջև պետք է ձևավորված լինեն հարատև խաղաղության ավանդույթներ, որպեսզի դրանց շրջանակում իրականացված սահմանազատումը հետագայում խնդիրներ չառաջացնի։
Օրբելյանը նկատում է` խաղաղության միակ տարբերակը ուժերի բալանսն է, և դա չի նշանականում ռազմականացում ու պատերազմ, այլ նշանակում է ռազմական, տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական հարաբերությունները կառուցել այնպես, որ հնարավոր լինի բալանսավորել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը։
«Եթե ՀՀ–ն իրավական ինչ-որ ակտով ճանաչել է իր տարածքը, տվել է սեփականության վկայական, ու հիմա իշխանությունն ասում է, որ այն իմ տարածքը չէ, դա նշանակում է սահմանի փոփոխություն։ ՀՀ Սահմանադրության համաձայն` մեր երկրի տարածքի փոփոխություն բացառապես կարող է տեղի ունենալ հանրաքվեով»,– ընդգծեց Օրբելյանը։
Ըստ այդմ` նրա խոսքով, Տավուշում տեղի ունեցող իրադարձություններն իրավական ոչ մի հիմք չունեն. եթե ՀՀ կադաստրի վկայական ունեցող մարդու ձեռքից վերցնում են նրա տունը ու տալիս Ադրբեջանին, դա հանցագործություն է, և ՀՀ իշխանությունների կողմից հանցակցություն։
«ՀՀ–ն անպաշտպան թողնելը հանցագործություն է, դա կարող է պետական դավաճանություն լինել, դա կարող է լիազորությունների գերազանցում լինել։ Եթե հիմա այս գործընթացը ստացվեց Տավուշում, ապա հաջորդը Տիգրանաշենն է, ապա Երասխը»,– ահազանգում է իրավաբանը։
Նա հիշեցրեց` երբ ՀՀ իշխանությունները միանում էին Հռոմի ստատուտին, դա հիմնավորեցին, որ այդպիսով մեզ ապահովագրում ենք Ադրբեջանի հնարավոր հարձակումից, մինչդեռ Տավուշում սահմանազատման գործընթաց են հիմա սկսել` պատճառաբանելով, թե անվտանգային ռիսկերից խուսափելու համար է։
Արամ Օրբելյանն այն համոզմանն է, որ բազմաթիվ իրավական գործընթացներ կարող են իրականացվել ու արդյունավետ լինել, եթե ՀՀ–ում ունենանք ՀՀ Հռչակագրով ու Սահմանադրությամբ առաջնորդվող իշխանություն, որը կհետապնդի այդ փաստաթղթերում ամրագրված պետական շահը։
Տավուշի գյուղերի կորուստը ՀՀ- ՌԴ հարաբերությունների ճգնաժամի ուղիղ հետևանքն է. Բաբուխանյան
Լրահոս
0