https://arm.sputniknews.ru/20240428/sjuniqum-vtari-entarkvats-avtvobusi-varvordy-dzerbakalvel-e-hh-qk-75095938.html
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է. ՀՀ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է. ՀՀ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Տաթևի վանքից մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան, սակայն վայրկյանների... 28.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-28T16:38+0400
2024-04-28T16:38+0400
2024-04-28T16:39+0400
սյունիք
վթար
ավտոբուս
վարորդ
զբոսաշրջիկ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75084987_0:0:1557:876_1920x0_80_0_0_1dfacac0a719fcb6b45c5cd76848d642.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանցի զբոսաշրջիկներին Իրան տեղափոխելու ընթացքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Հայտնել էինք, որ երեկ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, որի հետևանքով կար 5 զոհ և 9 վիրավոր։Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ապրիլի 27–ին ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։Տաթևի վանքից մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան:Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75084987_368:0:1553:889_1920x0_80_0_0_c1799d53a2e5c89947a9e849c6a75d8e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, վթար, ավտոբուս, վարորդ, զբոսաշրջիկ, զոհ
սյունիք, վթար, ավտոբուս, վարորդ, զբոսաշրջիկ, զոհ
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է. ՀՀ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
16:38 28.04.2024 (Թարմացված է: 16:39 28.04.2024) Տաթևի վանքից մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան, սակայն վայրկյանների ընթացքում մեքենան ձորն է ընկել։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանցի զբոսաշրջիկներին Իրան տեղափոխելու ընթացքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ երեկ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, որի հետևանքով կար 5 զոհ և 9 վիրավոր։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:
«Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ապրիլի 27–ին ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։
Տաթևի վանքից մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան:
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:
«Ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու մասին։ Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։