00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան

© Sputnik / Andranik GhazaryanՆաիրի Սարգսյան
Նաիրի Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2024
Բաժանորդագրվել
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե ՀՀ տնտեսությունն ապագայում կարող է ամբողջությամբ կախման մեջ ընկնել թուրքական տնտեսությունից։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։
Ապրիլի 25-ին ՊԵԿ–ը հրապարակել է 2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Այն առաջին անգամ գլխավորում է բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը հայ սպառողներին առավել հայտնի է «Վեստա» առևտրի ցանցով, խոշոր հարկատուների ցուցակի 5-րդ հորիզոնականում է։
Ցանկի 2–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև ծխախոտի տեղական արտադրողները և վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները։
Նաիրի Սարգսյանի համոզմամբ` տեխնիկայի ներկրմամբ զբաղվող ընկերությունների, այդ թվում` «Մոբայլ Սենթրի» վաճառքը ՀՀ–ում կտրուկ ավելացել է ի հաշիվ ռուսական շուկայի, քանի որ ՀՀ–ի սպառողական շուկան նման ծավալներ չէր կարող ապահովել։
«Օրինակ` խոշոր ընկերությունների` Samsung-ի, Apple–ի արտադրանքը, որը սահմանափակումների պատճառով ՌԴ չի արտահանվում, ձեռք է բերվում այլ երկրների միջոցով` Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄԷ–ի և այլն»,– պարզաբանում է մեր զրուցակիցը` հավելելով, որ նշված արտադրանքը ՀՀ–ից ՌԴ է հասնում ոչ միայն վերարտահանման արդյունքում, այլև անհատական գնումների. ՀՀ–ում գնում են և իրենց հետ տանում ՌԴ, կամ էլ ուղարկում ծանոթի միջոցով։
Ներկրված տեխնիկայի իրացման հնարավոր տարբերակների մասին, Նաիրի Սարգսյանի խոսքով, կարող են հուշել տվյալ հարկատուների վճարած ԱԱՀ–ի և շահութահարկի տվյալները։
«Օրինակ` «Մոբայլ Սենթրի» ԱԱՀ–ն 17 մլրդ–ը գրազանցում է, ինչը նշանակում է, որ մեծ քանակությամբ վաճառք Հայաստանում է տեղի ունեցել։ Մինչև 2 մլրդ էլ շահութահարկն է, այսինքն` երկու տարբերակով էլ իրացվել է։ Բայց ավելի շատ ՀՀ–ում ձեռք են բերել և իրենց հետ տարել ՌԴ»,– նկատում է Սարգսյանը։
Համեմատության համար նշենք, որ տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերության շահութահարկը հունվար–մարտ ամիսներին կազմել է 3.5 մլրդ դրամ, ԱԱՀ–ն`գրեթե 3 մլրդ։
Տնտեսության մեջ որոշակի կղզիացում կա. նախարարը` հարկատեսակների փոփոխության մասին
Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության ավանդական առաջատար համարվող «Գազպրոմ Արմենիային», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կամ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, Նաիրի Սարգսյանը շեշտում է, որ դրանք իրենց դիրքերը զիջել են ոչ թե որովհետև սկսել են քիչ աշխատել կամ քիչ եկամուտ ստանալ, այլ որովհետև տնտեսության վերոհիշյալ ճյուղն է ինչ–ինչ հանգամանքների հաշվին շատ ավելի մեծ եկամուտներ կարողացել ստանալ և բնականաբար ավելի մեծ հարկեր վճարել։
«Նրանց հարկերի ավելացման հաշվին սրանք իրենց դիրքերը զիջել են,– արձանագրում է տնտեսագետը` հավելելով, որ ներկրման, վաճառքի ու վերարտահանման վրա հիմնված տնտեսության կառուցվածքը, հատկապես, եթե այն տևական ժամանակ է շարունակվում, գուժում է մոտ ապագայում Հայաստանի տնտեսության փլուզման մասին։
«Եթե սրան ավելացնենք նաև քաղաքական կոմպոնենտը, ապա չի բացառվում, որ սա միտումնավոր արվող քայլ է Հայաստանի տնտեսության ներուժն ամբողջությամբ ոչնչացնելու և ապագայում ամբողջությամբ թուրքական տնտեսությունից կախման մեջ գցելու համար։ Այսինքն` ամեն ինչ ներկրենք Թուրքիայից և Հայաստանում միայն սպառում իրականացնենք, ինչը մաշեցնում է երկրի ապագա զարգացման ու հզորացման հիմքերը»,– ասում է Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք` 2023 թ. տարեկան ցուցանիշներով` ՀՀ ամենախոշոր հարկատուն եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, երկրորդը` «ԳՐանդ Տոբակոն», երրորդը` «Գազպրոմ Արմենիան»։ «Մոբայլ Սենթրն» ու «Փրիթի Ուեյը» զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները։
ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերի 20 %–ն ապահովում է խոշոր հարկատուների առաջին տասնյակը
Լրահոս
0