https://arm.sputniknews.ru/20240426/vostikannery-lusadzajnajin-nrnak-en-kirarel-kirancum-bakhman-zhamanak-kan-tuzhatsner-75067720.html
Տեղից հայտնում են՝ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել Կիրանցում, ՆԳՆ-ն հերքում է
Տեղից հայտնում են՝ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել Կիրանցում, ՆԳՆ-ն հերքում է
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի մասնակիցներին են միացել մի քանի պայմանագրային զինծառայողներ։ 26.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-26T23:30+0400
2024-04-26T23:30+0400
2024-04-27T01:29+0400
կիրանց
բախումներ
տուժածներ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75069153_0:0:604:341_1920x0_80_0_0_a0fa5c1346c0cfbe5150a962d378c81b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ, մի քանի մարդ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Կիրանցից։Հիշեցնեք, որ ժամեր առաջ իրավիճակը կտրուկ սրվեց Ոսկեպարից Կիրանց տանող ճանապարհին, որտեղ փորձել է մի ավտոմեքենա անցնել. տեղի բնակիչները կասկածել են, որ ավտոմեքենայի մեջ բացի հայերից, նաև ադրբեջանցիներ կան, որոնք մասնակցել են Ոսկեպարի մոտ սահմանազատման աշխատանքներին։ Բախում է սկսվել իրավապահների ու հավաքվածների միջև, իրավիճակը հանդարտեցել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտնելով, որ կասկածելի մարդիկ դուրս են եկել ավտոմեքենայից ու հեռացել, ու անիմաստ է այլևս այդ ավտոմեքենայի ճանապարհը փակելը։Նշենք, որ քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցներին են միացել մի քանի պայմանագրային զինծառայողներ։Հավելենք, որ հիմնական ակցիայի վայրը Ոսկեպար –Կիրանց ճանապարհին շարունակում է փակ մնալ։Ավելի ուշ ՆԳՆ-ն հերքում տարածեց լուսաձայնային նռնակ կիրառելու լուրի մասին։Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75069153_128:0:589:346_1920x0_80_0_0_857c2ea6b5ce78a687924fc333a087df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիրանց, բախումներ, տուժածներ, զինծառայող
կիրանց, բախումներ, տուժածներ, զինծառայող
Տեղից հայտնում են՝ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել Կիրանցում, ՆԳՆ-ն հերքում է
23:30 26.04.2024 (Թարմացված է: 01:29 27.04.2024) Բողոքի ակցիայի մասնակիցներին են միացել մի քանի պայմանագրային զինծառայողներ։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ, մի քանի մարդ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնում են Կիրանցից։
Հիշեցնեք, որ ժամեր առաջ իրավիճակը կտրուկ սրվեց Ոսկեպարից Կիրանց տանող ճանապարհին, որտեղ փորձել է մի ավտոմեքենա անցնել. տեղի բնակիչները կասկածել են, որ ավտոմեքենայի մեջ բացի հայերից, նաև ադրբեջանցիներ կան, որոնք մասնակցել են Ոսկեպարի մոտ սահմանազատման աշխատանքներին։ Բախում է սկսվել իրավապահների ու հավաքվածների միջև, իրավիճակը հանդարտեցել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտնելով, որ կասկածելի մարդիկ դուրս են եկել ավտոմեքենայից ու հեռացել, ու անիմաստ է այլևս այդ ավտոմեքենայի ճանապարհը փակելը։
Նշենք, որ քիչ առաջ բողոքի ակցիայի
մասնակիցներին են միացել մի քանի պայմանագրային զինծառայողներ։
Հավելենք, որ հիմնական ակցիայի վայրը Ոսկեպար –Կիրանց ճանապարհին շարունակում է փակ մնալ։
Ավելի ուշ ՆԳՆ-ն հերքում տարածեց լուսաձայնային նռնակ կիրառելու լուրի մասին։
«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրեսին» հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։