00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հանձնարարել է լրամշակել արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2024
Բաժանորդագրվել
Փաշինյանը նշել է, որ նախագծի լրամշակման անհրաժեշտություն կա:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից:
Անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման, գործող հիփոթեքային վարկի մարման օժանդակության և սոցիալական բնակարանային ֆոնդում բնակության իրավունքի տրամադրման հնարավորություններին:
© Photo : official site of the Prime Minister of RAԽորհրդակցության ժամանակ
Совещание по вопросам жилищной программы вынужденных переселенцев из Нагорного Карабаха под руководством премьер-министра Никола Пашиняна (26 апреля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2024
Խորհրդակցության ժամանակ
Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակման անհրաժեշտություն կա:
Նշենք, որ շուտով կառավարությունը կհաստատի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների համար բնակարանային աջակցության երկարաժամկետ ծրագիրը, որը բռնի տեղահանվածների համար նախատեսում է 3-5 միլիոն դրամի աջակցություն՝ տուն գնելու կամ կառուցելու նպատակով։
Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատև բնակություն։ Որպես չափորոշիչ կսահմանվի ՀՀ քաղաքացի դառնալու հանգամանքը։ Այն ընտանիքները, ովքեր նշված բնակարաններում կբնակվեն 10 տարի, կստանան իրենց բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք։
Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով։ Առաջին տարում աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ, կամ եթե ընտանիքում կա առնվազն 1 անչափահաս երեխա և միաժամանակ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։ Երկրորդ փուլում աջակցություն կստանան 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, և այսպես շարունակ։ Կերակրողին կորցրած և զոհված զինծառայողների ընտանիքները ևս կընդգրկվեն բնակարանային ապահովման ծրագրի առաջին փուլում։
Լրահոս
0