ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատակ հղի Սոնա Մնացականյանի, որը 2022 թ. ապրիլի 26-ին վարերթի էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից և մահացել հիվանդանոցում։Ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դնում խաչմերուկում։ Ակցիայի մասնակիցները նկարակալի վրա տեղադրեցին Սոնայի նկարը և մոմեր վառեցին։Նշենք, որ մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մահից 2 տարի է անցել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատակ հղի Սոնա Մնացականյանի, որը 2022 թ. ապրիլի 26-ին վարերթի էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից և մահացել հիվանդանոցում։