00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով կարևոր ապացույցներ են թաքցվել. փաստաբան

© Sputnik / Aram GareginyanՍոնա Մնացականյան
Սոնա Մնացականյան - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2022
Սոնա Մնացականյան
Բաժանորդագրվել
Տուժող կողմի մոտ հիմնավոր կասկած կա, որ ռադիոկապի ձայնագրությունները չտրամադրելու հանգամանքը քրեական վարույթի օբյեկտիվ ընթացքը կանխելու նպատակ է հետապնդել։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու վերաբերյալ գործով կարևոր ապացույցներ են թաքցվել վարույթն իրականացնող մարմնից։ «Փաստինֆո»-ի հետ զրուցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նրա խոսքով` գործով անցնող միակ մեղադրյալը ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանն է, իսկ Փաշինյանի շարասյան ղեկավարի, Փաշինյանին ուղեկցող ԱԱԾ ՊՊԾ պետի տեղակալի գործողություններին կամ անգործությանը որևէ գնահատական այդպես էլ չի տրվել։
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած ՃՈ հրամանատարի մեղավորությունը հաստատված է
«Նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ և նախապես որոշված շրջանակներում։ Որպես մեղադրյալ է ներգրավվել միայն վարորդ Արամ Նավասարդյանը, իսկ հատուկ տրանսպորտային միջոցների շարասյան ղեկավարի և շքախմբի պատասխանատու ղեկավարի նկատմամբ հսկող դատախազի կողմից անհիմն ու վաղաժամ որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու մասին, որն իմ կողմից բողոքարկվել է վերադաս դատախազին»,–ասել է նա։
Բացի այդ, վարույթի նյութերով հիմնավորվել է, որ շարասյան ավտոմեքենաներում գործել է ռադիոկապ, որի ձայնագրությունը, ասել են, տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով։
Նշվում է, որ ռադիոկապի ձայնագրության բովանդակությունը կարևոր նշանակություն ունի ուղեկցումից առաջ և դրա ընթացքում շարասյան արագության համար պատասխանատու անձանց կողմից տրված հանձնարարականների բնույթը հասկանալու, ըստ այդմ՝ նրանց արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու համար։
«Տուժող կողմի մոտ հիմնավոր կասկած կա, որ ռադիոկապի ձայնագրությունները չտրամադրելու հանգամանքը քրեական վարույթի օբյեկտիվ ընթացքը կանխելու նպատակ է հետապնդել։ Ընդ որում, ձայնագրությունները կարևոր են նաև վթարից հետո ՃՈ մեղավոր վարորդի գործողությունները գնահատելու և այդ առումով նրա ու ՃՈ մի շարք այլ ծառայողների ցուցմունքների իսկությունը ստուգելու համար»,– նշել է Ասլանյանը։
Նրա խոսքով` վարույթի նյութերից ակնհայտ է, որ ողջ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կաշկանդվածություն է ցուցաբերել հատկապես ՀՀ պետական պահպանության ծառայության նկատմամբ, ինչն ազդեցություն է ունեցել քննության որակի վրա։
Նշվածի արդյունքում, պատշաճ քրեաիրավական գնահատական չի տրվել շարասյան արագության համար պատասխանատու շքախմբի ղեկավարի, այսինքն՝ ՀՀ ՊՊ ծառայության պետի տեղակալի արարքին։ Ընդ որում, շարասյան արագության համար պատասխանատու է նաև շարասյան ղեկավարը, ով այդ ուղեկցման պահին հանդիսացել է ՀՀ ոստիկանության ՃՈ համապատասխան վաշտի հրամանատարը։ Վերջինի նկատմամբ ևս նույն որոշմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։
Լրահոս
0