https://arm.sputniknews.ru/20240426/inqnabukh-irazekman-akcia-davtashenum-qaghaqacinery-15-rvopevov-pakel-en-tshanaparhy-75028217.html
Իրազեկման ակցիաներ Երևանում. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան, Դավթաշենի ճանապարհը
Իրազեկման ակցիաներ Երևանում. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան, Դավթաշենի ճանապարհը
Sputnik Արմենիա
Վաղ առավոտյան էլ քաղաքացիները բեռնատարով փակել են Ազատության պողոտան։ 26.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-26T09:31+0400
2024-04-26T09:31+0400
2024-04-26T09:42+0400
երևան
դելիմիտացիա
սահման
տավուշ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75026917_0:151:961:691_1920x0_80_0_0_0b962f0ecce41b1c09e024b559e78483.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում այսօր ինքնաբուխ իրազեկման ակցիա է իրականացվել. քաղաքացիները 15 րոպեով փակեն ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։«Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,–հրապարակված լուսանկարներին կից ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ առավոտյան էլ քաղաքացիները բեռնատարով փակել են Ազատության պողոտան։ Այդ մասին վկայող կադրեր է հրապարակել 24news–ը։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
երևան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75026917_0:61:961:781_1920x0_80_0_0_96ba9dc9102ae3845cf64227a1c29fd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, դելիմիտացիա, սահման, տավուշ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բողոքի ակցիա
երևան, դելիմիտացիա, սահման, տավուշ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բողոքի ակցիա
Իրազեկման ակցիաներ Երևանում. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան, Դավթաշենի ճանապարհը
09:31 26.04.2024 (Թարմացված է: 09:42 26.04.2024) Վաղ առավոտյան էլ քաղաքացիները բեռնատարով փակել են Ազատության պողոտան։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում այսօր ինքնաբուխ իրազեկման ակցիա է իրականացվել. քաղաքացիները 15 րոպեով փակեն ճանապարհը։ Այս մասին հայտնում է «
Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։
«Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,–հրապարակված լուսանկարներին կից ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ առավոտյան էլ քաղաքացիները բեռնատարով փակել են Ազատության պողոտան։ Այդ մասին վկայող կադրեր է հրապարակել
24news–ը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։