00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում գերլարված վիճակ է․ մի քանի մարդու ինքնազգացողությունը վատացավ

© Sputnik / StringerԻրավիճակը Բագրատաշենի ճանապարհին ապիրիլի 23–ին. արխիվային լուսանկար
Իրավիճակը Բագրատաշենի ճանապարհին ապիրիլի 23–ին. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Բաժանորդագրվել
Ոստիկաններն ավտոմեքենաները գրկած են ճանապարհից հեռացնում, քանի որ քաղաքացիները հրաժարվում են դուրս հանել մեքենաներն ու բացել ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Այս պահին գերլարված վիճակ է Տավուշի մարզում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ դեպի Բագրատաշենի անցակետ տանող հատվածում, որը փակել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները։ Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ փորձեցին բացել ճանապարհը։ Նրանք սկսեցին մարդկանց բերման ենթարկել, քաշքշուկ սկսվեց։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է գիտակցությունը կորցնում պատգամավորը։
Գյուղացիները նրան հեռացնում են ճանապարհահատվածից, ջուր լցնում վրան՝ գիտակցության վերադարձնելու համար։ Քիչ անց ևս մեկ քաղաքացու ինքնազգացողություն է վատանում, նաև ընկնում է գետնին։ Նրան ուշքի բերելուց հետո տղամարդը դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ այս պայքարը նաև նրանց համար է։
Նշենք, որ այս ճանապարհահատվածում ոստիկանական աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Նրա հրամանով ոստիկանները սկսեցին ճանապարհից հեռացնել ավտոմեքենաները։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
Լրահոս
0