https://arm.sputniknews.ru/20240425/shat-lav-tarberak-e-adrbejanic-ev-iranic-gazamugh-anckacnely-ev-gaz-gnely-hh-azh-nakhagah-75003103.html
Շա՜տ լավ տարբերակ է Ադրբեջանից և Իրանից գազամուղ անցկացնելը և գազ գնելը. ՀՀ ԱԺ նախագահ
Շա՜տ լավ տարբերակ է Ադրբեջանից և Իրանից գազամուղ անցկացնելը և գազ գնելը. ՀՀ ԱԺ նախագահ
Sputnik Արմենիա
Նա ընդգծեց, որ ՀՀ–ի օգտագործած գազի մի մասն այժմ էլ ադրբեջանական է։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T14:17+0400
2024-04-25T14:17+0400
2024-04-25T14:50+0400
ալեն սիմոնյան
գազ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72766897_0:0:1280:720_1920x0_80_0_0_72ded50a9c048a61a93ff523bf531a8c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է համարում այն փաստը, որ ՀՀ–ն կարող է գազ գնել Ադրբեջանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումըԱվելի վաղ` ապրիլի 24-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ Հայաստանը կարող է ադրեջնական գազ գնել։Հավելենք, որ Հայաստանը չունի սեփական գազ ու նավթամթերք, էներգետիկայի բնագավառում սեփական արտադրանքը էլեկտրաէներգիան է։ Հայաստանն էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։Հայ-իրանական «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է. ծավալները կավելանան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72766897_175:0:1135:720_1920x0_80_0_0_08c1d40cad4d8d749d46f6c049c5c4f8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, գազ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
ալեն սիմոնյան, գազ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
Շա՜տ լավ տարբերակ է Ադրբեջանից և Իրանից գազամուղ անցկացնելը և գազ գնելը. ՀՀ ԱԺ նախագահ
14:17 25.04.2024 (Թարմացված է: 14:50 25.04.2024) Նա ընդգծեց, որ ՀՀ–ի օգտագործած գազի մի մասն այժմ էլ ադրբեջանական է։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է համարում այն փաստը, որ ՀՀ–ն կարող է գազ գնել Ադրբեջանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ` ապրիլի 24-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ Հայաստանը կարող է ադրեջնական գազ գնել։
«Շատ լավ, դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից։ Կարծում եմ` մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Նենց չի, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։ Վստահ եմ` այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ ու գնում Եվրոպա, մեծ հաշվով` նույն գազն է գալիս ու մտնում մեզ մոտ։ Շա՜տ լավ տարբերակ է ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնելը և գազ գնելը»,– նշեց Սիմոնյանը։
Հավելենք, որ Հայաստանը չունի սեփական գազ ու նավթամթերք, էներգետիկայի բնագավառում սեփական արտադրանքը էլեկտրաէներգիան է։ Հայաստանն էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։