00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաստանի համար կարևոր է սպառազինության արտահանումը. ԱԳՆ–ն` Ադրբեջանի քննադատության մասին

CC BY-SA 2.0 / Laurie Jones / Delhi India GovernmentՀնդկաստանի ԱԳՆ–ն
Հնդկաստանի ԱԳՆ–ն - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Հնդկաստանի ԱԳՆ–ն
Բաժանորդագրվել
Հնդկաստանի ԱԳՆ–ից պատասխանել են երկրի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատություններին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց միևնույն ժամանակ մտածում է նաև իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման մասին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատություններին։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք չեն կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին: Նրա խոսքով՝ թվարկված պետությունները դա անում են բացահայտ և ցուցադրաբար ու նույնիսկ փորձում են այդ կերպ ինչ-որ բան ապացուցել Բաքվին: Նա զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը լուրջ սպառնալիք տեսնի իր համար, ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին 2 տարում հարյուր միլիոնավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։ Համաձայնագրերի շրջանակներում մատակարարվել կամ նախատեսվում է հաուբիցների, ՀԿՌՀ–ի, զինամթերքի մատակարարում։
Լրահոս
0