https://arm.sputniknews.ru/20240425/hanun-hajreniqi-baghanisi-ev-kiranci-dprvocnerum-dasadul-e-74991514.html
Հանուն հայրենիքի. Բաղանիսի և Կիրանցի դպրոցներում դասադուլ է
Հանուն հայրենիքի. Բաղանիսի և Կիրանցի դպրոցներում դասադուլ է
Sputnik Արմենիա
Նշենք, որ տավուշցիներն արդեն 7 օր է պայքարի են դուրս եկել և դեմ են արտահայտվում ՀՀ կառավարության կայացրած որոշումներին։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T11:00+0400
2024-04-25T11:00+0400
2024-04-25T12:30+0400
սահմանազատում
կիրանց
բաղանիս
դասադուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/74992124_18:234:1422:1024_1920x0_80_0_0_4382b4962453a458705fea535341bdac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներում դասադուլ է։ Տեղեկությունը հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
կիրանց
բաղանիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/74992124_0:0:1440:1080_1920x0_80_0_0_bf208f362c6ae3979b44df7b60599706.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանազատում, կիրանց, բաղանիս, դասադուլ
սահմանազատում, կիրանց, բաղանիս, դասադուլ
Հանուն հայրենիքի. Բաղանիսի և Կիրանցի դպրոցներում դասադուլ է
11:00 25.04.2024 (Թարմացված է: 12:30 25.04.2024) Նշենք, որ տավուշցիներն արդեն 7 օր է պայքարի են դուրս եկել և դեմ են արտահայտվում ՀՀ կառավարության կայացրած որոշումներին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներում դասադուլ է։ Տեղեկությունը հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։
«Սահմանապահ Բաղանիսի ու Կիրանցի դպրոցներում դասադուլ է` հանուն հայրենիքի։ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտությնա և արդարության»,– նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։