https://arm.sputniknews.ru/20240425/erevanum-hanrahavaqi-zhamanak-vostikanin-harvatselu-hamar-mi-kin-e-dzerbakalvel-qk-75015944.html
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու համար մի կին է ձերբակալվել. ՔԿ
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու համար մի կին է ձերբակալվել. ՔԿ
Sputnik Արմենիա
Զննության են ենթարկվել առցանց ռեսուրսներով հեռարձակված՝ դեպքի պահն արձանագրող տեսագրությունները։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T18:19+0400
2024-04-25T18:19+0400
2024-04-25T18:19+0400
հանրահավաք
կին
ոստիկան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին Ազատության հրապարակին հարող տարածքում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցին բռունցքով հարվածելու կասկածանքով մի կին է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Հայտնել էինք, որ ապրիլի 24-ին Ազատության հրապարակում «ԱԺԲ» կուսակցության կողմից տեղի է ունեցել հանրահավաք, որին հաջորդող երթի ժամանակ, Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում կուսակցության աջակիցները փակել են ճանապարհահատվածի երթևեկելի հատվածը։Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ, զննության են ենթարկվել առցանց ռեսուրսներով հեռարձակված՝ դեպքի պահն արձանագրող տեսագրությունները, կատարվել են անհրաժեշտ այլ քննչական գործողություններ։Հիշեցնենք` երեկ, Երևանի կենտրոնում Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ուժ էր կիրառել։ Բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Բերման էին ենթարկել նաև ԱԺԲ անդամ Գարեգին Չուգասզյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանրահավաք, կին, ոստիկան, հհ քննչական կոմիտե
հանրահավաք, կին, ոստիկան, հհ քննչական կոմիտե
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու համար մի կին է ձերբակալվել. ՔԿ
Զննության են ենթարկվել առցանց ռեսուրսներով հեռարձակված՝ դեպքի պահն արձանագրող տեսագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին Ազատության հրապարակին հարող տարածքում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցին բռունցքով հարվածելու կասկածանքով մի կին է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։ Հայտնել էինք, որ ապրիլի 24-ին Ազատության հրապարակում «ԱԺԲ» կուսակցության կողմից տեղի է ունեցել հանրահավաք, որին հաջորդող երթի ժամանակ, Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում կուսակցության աջակիցները փակել են ճանապարհահատվածի երթևեկելի հատվածը։
«Ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհը բացելու օրինական պահանջ ներկայացնելուց հետո՝ երթևեկությանը խոչընդոտող անձանց վարչական ձերբակալում իրականացնելու ընթացքում, հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հիշյալ կինը ձերբակալվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ, զննության են ենթարկվել առցանց ռեսուրսներով հեռարձակված՝ դեպքի պահն արձանագրող տեսագրությունները, կատարվել են անհրաժեշտ այլ քննչական գործողություններ։
Հիշեցնենք` երեկ, Երևանի կենտրոնում Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ուժ էր կիրառել։ Բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Բերման էին ենթարկել նաև ԱԺԲ անդամ Գարեգին Չուգասզյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: