https://arm.sputniknews.ru/20240425/eghern-che-ajl-ceghaspanutjun-bvoghvoqi-akcia-hh-karavarutjan-shenqi-mvot-75023114.html
Եղեռն չէ, այլ Ցեղասպանություն. բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ
Եղեռն չէ, այլ Ցեղասպանություն. բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները իշխանություններին մեղադրում են Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T20:46+0400
2024-04-25T20:46+0400
2024-04-25T20:58+0400
հայաստան
բողոքի ակցիա
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75017476_0:0:1600:901_1920x0_80_0_0_2d8b4a105bbc19ad831343e16de908ca.jpg
ԵՐԵՎԱՆ,25 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված մարդիկ պահանջում են, որ ՀՀ իշխանությունները «եղեռն» բառի փոխարեն կիրառեն «ցեղասպանություն» եզրույթը։Հավաքվածները նշում են, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները։«Նիկո՛լ, դավաճա՛ն»,– վանկարկում են ակցիայի մասնակիցները։Նրանք պնդում են, որ նման հակահայկական գործողությունների հետևանքով մոտ ապագայում Հայաստանը կհրաժարվի Հայոց ցեղասպանության փաստից ու մեղավոր կճանաչի ոճրագործություն անելու մեջ ում ասես, բայց ոչ թուրքերին։Նշենք, որ վերջերս ՀՀ վարչապետը, դասախոսությամբ հանդես գալով և խոսելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին, նախընտրել էր օգտագործել «Մեծ եղեռն» և «կոտորած» տերմինները, ինչը նկատել էին ԶԼՄ-ները։Ավելի ուշ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները նույնականացնելու և ցուցակագրելու առաջարկով, ինչը նույնպես բուռն քննարկումների թեմա դարձավ` հասարակության շրջանում մտավախություն առաջացնելով, որ իշխանությունները մտադիր են կասկածի տակ դնել այդ պատմական փաստը:Այնուամենայնիվ, ապրիլի 24-ին իր ուղերձում Փաշինյանն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75017476_102:0:1525:1067_1920x0_80_0_0_ed3190508f353a450f41b39ea3662c77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, հայոց ցեղասպանություն
հայաստան, բողոքի ակցիա, հայոց ցեղասպանություն
Եղեռն չէ, այլ Ցեղասպանություն. բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ
20:46 25.04.2024 (Թարմացված է: 20:58 25.04.2024) Ակցիայի մասնակիցները իշխանություններին մեղադրում են Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։
ԵՐԵՎԱՆ,25 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված մարդիկ պահանջում են, որ ՀՀ իշխանությունները «եղեռն» բառի փոխարեն կիրառեն «ցեղասպանություն» եզրույթը։
Հավաքվածները նշում են, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները։
«Նիկո՛լ, դավաճա՛ն»,– վանկարկում են ակցիայի մասնակիցները։
Նրանք պնդում են, որ նման հակահայկական գործողությունների հետևանքով մոտ ապագայում Հայաստանը կհրաժարվի Հայոց ցեղասպանության փաստից ու մեղավոր կճանաչի ոճրագործություն անելու մեջ ում ասես, բայց ոչ թուրքերին։
Նշենք, որ վերջերս ՀՀ վարչապետը, դասախոսությամբ հանդես գալով և խոսելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին, նախընտրել էր օգտագործել «Մեծ եղեռն» և «կոտորած» տերմինները, ինչը նկատել էին ԶԼՄ-ները։
Ավելի ուշ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր
Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները նույնականացնելու և ցուցակագրելու առաջարկով, ինչը նույնպես բուռն քննարկումների թեմա դարձավ` հասարակության շրջանում մտավախություն առաջացնելով, որ իշխանությունները մտադիր են կասկածի տակ դնել այդ պատմական փաստը: