https://arm.sputniknews.ru/20240425/chilin-aprili-24y-sahmanel-e-vorpes-hajvoc-ceghaspanutjan-zvoheri-hishataki-azgajin-or-75011608.html
Չիլին ապրիլի 24–ը սահմանել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
Չիլին ապրիլի 24–ը սահմանել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
Sputnik Արմենիա
Օրինագծի ընդունմանն անմիջապես արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ–ն։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T17:12+0400
2024-04-25T17:12+0400
2024-04-25T17:32+0400
չիլի
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75011873_0:9:720:414_1920x0_80_0_0_acf2f3cc35df06a0f9f03cdcc964ffdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Չիլիի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ) հավանություն է տվել օրինագծին, որը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24–ը սահմանվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Այդ մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Չիլի–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Քրիստիան Արայան։Քրիստիան Արայան այս իրադարձությունն անվանել է «փոքրիկ ժեստ բարբարոսության դեմ, որից տառապում է քրիստոնյա ժողովուրդը, որը նաև շարունակում է ենթարկվել հալածանքների ու թշնամանքի»:Որոշումն ընդունվել է 106 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:Օրինագծի ընդունմանն անմիջապես արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ–ն` նշելով, որ Չիլիի Ներկայացուցիչների պալատի ընդունած «Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» բանաձևն ուժ չունի:Հավելենք, որ Չիլին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2007 թվականին։
չիլի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75011873_42:0:682:480_1920x0_80_0_0_f666a2f37c3b8e48040c8cac393d237a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չիլի, հայոց ցեղասպանություն
չիլի, հայոց ցեղասպանություն
Չիլին ապրիլի 24–ը սահմանել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
17:12 25.04.2024 (Թարմացված է: 17:32 25.04.2024) Օրինագծի ընդունմանն անմիջապես արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ–ն։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Չիլիի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ) հավանություն է տվել օրինագծին, որը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24–ը սահմանվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Այդ մասին
X–ի իր միկրոբլոգում հայտնել է Չիլի–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Քրիստիան Արայան։
Քրիստիան Արայան այս իրադարձությունն անվանել է «փոքրիկ ժեստ բարբարոսության դեմ, որից տառապում է քրիստոնյա ժողովուրդը, որը նաև շարունակում է ենթարկվել հալածանքների ու թշնամանքի»:
Որոշումն ընդունվել է 106 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագծի ընդունմանն անմիջապես արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ–ն` նշելով, որ Չիլիի Ներկայացուցիչների պալատի ընդունած «Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» բանաձևն ուժ չունի:
Հավելենք, որ Չիլին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2007 թվականին։