https://arm.sputniknews.ru/20240425/ambvoghj-sahmany-vrastanic-minchev-parskastan-petq-e-verartadrvi-alen-simvonjan-75005657.html
Ամբողջ սահմանը` Վրաստանից մինչև Պարսկաստան, պետք է վերարտադրվի. Ալեն Սիմոնյան
Ամբողջ սահմանը` Վրաստանից մինչև Պարսկաստան, պետք է վերարտադրվի. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջպետական ճանապարհներին անվտանգության վերաբերյալ Ալիևի մոտեցումը կառուցողական է։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T14:59+0400
2024-04-25T14:59+0400
2024-04-25T15:05+0400
ալեն սիմոնյան
իլհամ ալիև
սահման
դելիմիտացիա
ճանապարհ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65615061_0:29:1600:930_1920x0_80_0_0_052ee3fe93fa420a72764c449b7af0f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ սահմանը Վրաստանից մինչև Իրան պետք է վերարտադրվի, ինչպես դա եղել է անկախանալու պահին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով հարցին, թե Տավուշի մարզում սահմանազատումից հետո հաջորդ քայլը որն է լինելու։Հարցին` արդյոք ՀՀ–ն քննարկման է դրել երկրից 200 ք/կմ տարածք օկուպացնելու հարցը, Սիմոնյանը վստահեցրեց` այն մշտապես իրենց օրակարգում է։ Նա շեշտեց նաև, որ գործընթացը դեռևս չի վերջացել։Միջպետական ճանապարհներին անվտանգության վերաբերյալ հարցին պատասխանելիս ԱԺ նախագահը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը, որ պետք է ստեղծագործաբար մոտենալ դրան ու շեշտեց, որ այդ մոտեցումը կառուցողական է համարում։Նշենք, որ Ալիևը ապրիլի 23-ին ասել է, թե սահմանը պետք է սահմանազատել հավատարիմ մնալով սկզբունքներին, սակայն սահմանին հատվածներ կան, որոնք խնդիրներ են ստեղծում 2 կողմի համար էլ։ Նա նշել է, որ հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ ու չպետք է մեկ կոնրետ գիծ բռնել և կույր կատվի նման հետևել դրան։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Ապրիլի 23-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65615061_180:0:1600:1065_1920x0_80_0_0_0a48e0c8b1a0593e609a73a12f1936b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, իլհամ ալիև, սահման, դելիմիտացիա, ճանապարհ, իրանի իսլամական հանրապետություն
ալեն սիմոնյան, իլհամ ալիև, սահման, դելիմիտացիա, ճանապարհ, իրանի իսլամական հանրապետություն
Ամբողջ սահմանը` Վրաստանից մինչև Պարսկաստան, պետք է վերարտադրվի. Ալեն Սիմոնյան
14:59 25.04.2024 (Թարմացված է: 15:05 25.04.2024) Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջպետական ճանապարհներին անվտանգության վերաբերյալ Ալիևի մոտեցումը կառուցողական է։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ սահմանը Վրաստանից մինչև Իրան պետք է վերարտադրվի, ինչպես դա եղել է անկախանալու պահին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով հարցին, թե Տավուշի մարզում սահմանազատումից հետո հաջորդ քայլը որն է լինելու։
«Ուզում ենք մինչև վերջ` մինչև Մեղրի, մինչև Սյունիքի վերջ ու Պարսկաստան ՀՀ սահմանը վերարտադրենք, ինչպես որ մենք անկախացել ենք։ Կրկնում եմ` ամբողջ սահմանը` Վրաստանից մինչև Պարսկաստան, պետք է վերարտադրվի»,– ասաց Սիմոնյանը
Հարցին` արդյոք ՀՀ–ն քննարկման է դրել երկրից 200 ք/կմ տարածք օկուպացնելու հարցը, Սիմոնյանը վստահեցրեց` այն մշտապես իրենց օրակարգում է։ Նա շեշտեց նաև, որ գործընթացը դեռևս չի վերջացել։
Միջպետական ճանապարհներին անվտանգության վերաբերյալ հարցին պատասխանելիս ԱԺ նախագահը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը, որ պետք է ստեղծագործաբար մոտենալ դրան ու շեշտեց, որ այդ մոտեցումը կառուցողական է համարում։
Նշենք, որ Ալիևը ապրիլի 23-ին ասել է, թե սահմանը պետք է սահմանազատել հավատարիմ մնալով սկզբունքներին, սակայն սահմանին հատվածներ կան, որոնք խնդիրներ են ստեղծում 2 կողմի համար էլ։ Նա նշել է, որ հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ ու չպետք է մեկ կոնրետ գիծ բռնել և կույր կատվի նման հետևել դրան։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։