https://arm.sputniknews.ru/20240422/miakvoghmani-zijumnery-chen-apahvovi-anvtangutjun-hh-nakhkin-artgvortsnakharar-74837382.html
Միակողմանի զիջումներն անվտանգություն չեն ապահովի. ՀՀ նախկին արտգործնախարար
Միակողմանի զիջումներն անվտանգություն չեն ապահովի. ՀՀ նախկին արտգործնախարար
Sputnik Արմենիա
Արա Այվազյանը նշում է, որ գործընթացն իրականացվում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո։ 22.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-22T16:59+0400
2024-04-22T16:59+0400
2024-04-22T17:01+0400
ավետ ադոնց
արա այվազյան
նախարար
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
տավուշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1a/27687447_0:0:1600:901_1920x0_80_0_0_79bb80c21a974fe935f81832fea14431.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմաններով, չեն ապահովի անվտանգությունն ու կայունությունը։ «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի հիմնադիրների ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` քննադատելով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանների հարցով համաձայնագիրը։Նա ընդգծեց, որ շատ երկրներ չունեն հստակ սահմաններ իրենց հարևանների հետ, և դա չի դառնում ազգային անվտանգությանը սպառնացող գործոն։Նախկին նախարարը հիշեցրեց իշխանությունների խոսքը, թե այս գործընթացից հրաժարվելու դեպքում նոր պատերազմ կլինի։Պետք է փոքր քայլերով վստահություն ձևավորել Բաքվի հետ. Վարդանյանը` սահմանազատման մասին«Ստացվում է` այս գործընթացն իրականացվում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո, ինչն ինքնին նշանակում է, որ այս ամբողջ գործողությունը հակասում է միջազգային իրավունքին»,– նկատեց Այվազյանը։ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը, անդրադառնալով դաշնակիցների խնդրին` նշեց, որ մեր առաջին դաշնակիցը մենք են` մեր հայկական, պետական օրակարգով, և բոլոր այն երկրները, որոնք կիսում են մեր շահերը։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Ճանապարհը փակ է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1a/27687447_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b4fcbfb8249ae37b01c88dd29895301d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետ ադոնց, արա այվազյան, նախարար, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, տավուշ
ավետ ադոնց, արա այվազյան, նախարար, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, տավուշ
Միակողմանի զիջումներն անվտանգություն չեն ապահովի. ՀՀ նախկին արտգործնախարար
16:59 22.04.2024 (Թարմացված է: 17:01 22.04.2024) Արա Այվազյանը նշում է, որ գործընթացն իրականացվում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմաններով, չեն ապահովի անվտանգությունն ու կայունությունը։ «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի հիմնադիրների ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` քննադատելով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանների հարցով համաձայնագիրը։
«Միակողմանի զիջումները նույնիսկ համաձայնեցված սահմաններով, որոնք հաստատել են ՀՀ իշխանությունները, չեն ապահովի ոչ անվտանգություն, ոչ կայունություն։ Ընդհակառակը, մեր կենսական տարածքները, անվտանգության բնագծերը քանդվում են, և ճանապարհներ են բացվում ապագա ագրեսիվ գործողությունների համար»,– ասաց նա։
Նա ընդգծեց, որ շատ երկրներ չունեն հստակ սահմաններ իրենց հարևանների հետ, և դա չի դառնում ազգային անվտանգությանը սպառնացող գործոն։
Նախկին նախարարը հիշեցրեց իշխանությունների խոսքը, թե այս գործընթացից հրաժարվելու դեպքում նոր պատերազմ կլինի։
«Ստացվում է` այս գործընթացն իրականացվում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո, ինչն ինքնին նշանակում է, որ այս ամբողջ գործողությունը հակասում է միջազգային իրավունքին»,– նկատեց Այվազյանը։
ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը, անդրադառնալով դաշնակիցների խնդրին` նշեց, որ մեր առաջին դաշնակիցը մենք են` մեր հայկական, պետական օրակարգով, և բոլոր այն երկրները, որոնք կիսում են մեր շահերը։
«Ես հասկանում եմ` այսօր մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի մեծ խաղի, հակամարտության շրջանակում` Արևելք–Արևմուտք, Հյուսիս–Հարավ։ Նույնիսկ այս պայմաններում մենք չենք կարող մեր հարաբերությունները փչացնել, դրանով իսկ լավացնել հարաբերությունները մյուսի հետ։ Դա ցանկացած դիվանագիտական կանոնների ու առողջ տրամաբանության կոպտագույն սխալ է»,– ընդգծեց Ադոնցը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Ճանապարհը փակ է։