00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է փոքր քայլերով վստահություն ձևավորել Բաքվի հետ. Վարդանյանը` սահմանազատման մասին

© Sputnik / Aram NersesyanԻրավիճակը Ոսկեպարի եկեղեցու մոտ
Իրավիճակը Ոսկեպարի եկեղեցու մոտ - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորը նշում է, որ միանշանակ պետք է ունենալ փոխընդունելի սահմաններ, ինչպես նաև պետք է իրավականորեն հիմնավորված սահմանազատում իրականացվի։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանն ուզում է փոքր քայլերով վստահության մթնոլորտ ստեղծել Բաքվի հետ, և Տավուշում սահմանազատման գործընթացը համապատասխանում է այդ տրամաբանությանը։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, պետական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը չի հեռանում Հայաստանի օկուպացված տարածքներից, օրինակ` նաև Ջերմուկից, և ինչու է որոշվել սահմանազատումը սկսել հենց Տավուշից։
«Վստահությունը բաղկացած է փոքր քայլերից, այսինքն` որքանով է քո խոստումը դառնում վստահելի մյուս կողմի համար, և նույնն էլ հակառակը։ Որոշ ուժեր փորձում են միջամտել այս գործընթացին և վիժեցնել այն։ Մենք միանշանակ պետք է ունենանք փոխընդունելի սահմաններ։ Սահմանազատումն էլ պետք է իրականացվի իրավականորեն հիմնավորված ձևով` հիմք ընդունելով ՀՀ խորհրդային սոցիալիստական հանրապետության վարչական սահմանները Խորհրդային Միության փլուզման օրը»,– նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` փոքր քայլերի միջոցով փոխադարձ վստահությունը շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ դարակազմիկ որոշումներ կայացնելը։ Ըստ ՔՊ–ական պատգամավորի` պետք է փորձել գտնել այն հատվածները (սահմանները), որտեղ կարելի է հասնել կոնսենսուսի և շարունակել առաջ շարժվել, քանի որ իրական քաղաքականությունը հենց դրա վրա է կառուցվում։
Վարդանյանը վստահեցրեց` որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել Հայաստանի Հանրապետության տարածք։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Ճանապարհը փակ է։
Լրահոս
0