00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղեկություններ կան, որ ոստիկանները կարող են ուժ կիրառել․ ինչ իրավիճակ է Կիրանցում

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2024
Բաժանորդագրվել
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ ճանապարհն այնքան ժամանակ են փակ պահելու, քանի դեռ չեն ստացել իրենց հարցերի պատասխանները։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Տեղեկություններ կան, որ ոստիկանական ուժեր են կուտակում, պատրաստվում են ուժ կիրառել և այդպես ճանապարհը բացել, բայց գյուղացիները շարունակում են մնալ տեղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որն այս պահին ևս Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում է։
«Մարդիկ որոշել են այստեղ գիշերել, ճանապարհը շարունակում է փակ մնալ»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ մնալու են այնքան, քանի դեռ չեն ստացել իրենց հարցերի պատասխանները։ Վարդանյանը շեշտեց՝ մարդիկ պահանջում են, որ դադարեցվի միակողմանի զիջումների այդ գործընթացը, և մեկ հոգին չորոշի երկրի ճակատագիրը։
Հիշեցնենք՝ ապրիլի 19-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Դեպի «Բագրատաշեն» անցակետ տանող բոլոր ճամփաներն արգելափակված են
Ապրիլի 20-ի առավոտյան բնակիչները փակեցին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը՝ չհամաձայնելով հրապարակված քարտեզների հետ։ Երեկոյան 18։00-ին մոտ բացեցին ճանապարհը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժամանակավորապես դադարեցնել բոլոր գործընթացները։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ երկուշաբթի օրը՝ 18։00-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունելու է 4 գյուղերի ներկայացուցիչներին՝ քննարկելու սահմանազատման վերաբերյալ նրանց առաջարկները։
Սակայն ապրիլի 21-ի առավոտյան բնակիչները կրկին սկսեցին բողոքի ակցիան, փակեցին ոչ միայն Կիրանց-Ոսկեպար, այլև ժամանակավորապես՝ դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապահները, քանի որ վաղ առավոտյան զինված ուժերը փորձել էին ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի եկեղեցու հարևանությամբ։
Լրահոս
0