00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի բան թույլ չենք տալու. տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել

© Sputnik / David GalstyanԿիրանց
Կիրանց  - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2024
Կիրանց
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ ճանապարհը կառուցելու համար պետք է եկեղեցի, դպրոց, տներ քանդվեն։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։
Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնեց, որ տավուշցիները մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Այժմ էլ Կիրանցում են ու փորձում են հստակ հասկանալ, թե ինչ պետք է անեն։ Մեր աղբյուրը շեշտեց, որ գիշերը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գնացել են հավաքվածների մոտ։ Մարզպետը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, վստահեցրել է` ամեն ինչ լավ կլինի, բայց նրա ասածը չի համոզել գյուղացիներին։ Վաղ առավոտյան Բագրատ Սրբազանը Ոսկեպարում բնակիչներին ասել է, որ պետք է ոչ թե գյուղ–գյուղ բողոքի ակցիաներ անել, այլ հավաքվել ու միասնական պայքար սկսել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր նրանք կրկին պատրաստվում են հավաքներ անցկացնել։
Կիրանցի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեկ հրապարակված քարտեզների հիման վրա չափագրումներ անելու համար մասնագետներ են եկել իրենց գյուղ։
«Տեսա իրենց, խնդրեցի` չանեն, մինչև հասկանանք` ինչ է լինելու։ Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան»,– նշեց ակցիայի մասնակիցը։
Նրանք ընդգծում են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը ու թե ինչպես է անցնելու ճանապարհը, բազմաթիվ հարցեր էլ անպատասխան են մնացել։ Տավուշցի երիտասարդը վստահեցրեց` Նոյեմբերյանի շրջանում չկա մի բնակիչ, որը համաձայն է կամ հաշտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Տավուշի մարզում սահմանագծման կամ սահմանազատման հետ կապված մտքերի հետ։
Կիրանցի մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ իրենք պատրաստ են կռվով պայքարել, ավելի լավ է այդպես, քան ուղղակի տարածքները հանձնվեն ու, օրինակ, իրենց գերեզմանների մի մասը հայտնվի Ադրբեջանի տարածքում կամ քանդվի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։
Լրահոս
0