00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ-ն տեղյակ չի եղել․ Սուրեն Պետրոսյանը՝ Ոսկեպարի մոտ ականազերծման աշխատանքների մասին

© Photo : Tavush fot the MotherlandԿիրանց-Ոսկեպար ճանապարհին
Կիրանց-Ոսկեպար ճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2024
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով՝ իշխանությունները հերթական կեղծիքով պարզապես փորձում են ժամանակ շահել։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ոստիկանները պնդում են, թե պաշտպանության նախարարության աշխատակիցները տեղյակ չեն եղել բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, դրա համար էլ եկել են ականազերծման աշխատանքներ իրականացնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր եթերի ժամանակ հայտնեց Ոսկեպարում վերջերս բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Սուրենը հայտնել էր, որ զինված ուժերից եկել էին և փորձել ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից հատվածում, ինչին, սակայն, բնակիչները խոչընդոտել էին։ Կիրանց գյուղի հարակից հատվածներում ևս փորձել էին ականազերծման աշխատանքներ անել, ինչի պատճառով էլ բնակիչները կրկին ոտքի էին կանգնել ու փակել Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։
«Բնականաբար, սա հերթական կեղծիքն է, ուղղակի փորձում են ժամանակ շահել կամ քնեցնել գործընթացը, ինչը որևէ կերպ իրենց չի հաջողվելու։ Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա այս գործընթացում։ Սա չափազանց կարևոր է, և այստեղից սկսելու է ամեն ինչ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին՝ ժամը 6-ին մոտ Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկուշաբթի օրը՝ 18։00-ին, կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպելու է չորս գյուղերի վարչական ղեկավարների հետ՝ լսելու նրանց առաջարկները սահմանազատման գործընթացի վերաբերյալ։ Սակայն այսօր առավոտից ճանապարհը կրկին փակ է, քանի որ բնակիչները չեն վստահում իշխանությունների խոստումներին։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Լրահոս
0