https://arm.sputniknews.ru/20240420/tavushcinery-mshakum-en-mher-grigvorjanin-nerkajacveliq-arajarkutjunnery-74785871.html
Տավուշցիները սահմանազատման իրենց տարբերակը կառաջարկեն Մհեր Գրիգորյանին
Տավուշցիները սահմանազատման իրենց տարբերակը կառաջարկեն Մհեր Գրիգորյանին
Sputnik Արմենիա
Տավուշցիները որոշել են, որ վաղը առավոտյան ժամը 10։00-ից կրկին փակելու են ճանապարհը։ 20.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-20T19:21+0400
2024-04-20T19:21+0400
2024-04-20T20:31+0400
հայաստան
տավուշ
ճանապարհ
կիրանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74788232_0:150:1600:1050_1920x0_80_0_0_573760f3aed04fc2c7112f092fa0da8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներն այս պահին մշակում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացվելիք առաջարկությունները։ Տեղեկությունը Կիրանցից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Ակցիան վերսկսվել էր այսօր առավոտյան։ 18։30-ի սահմաններում նրանք բացեցին ճանապարհը։Գյուղացիները հավաքվել են համայնքապետարանում, և առաջարկություններ են մշակում Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ։Նրանք նշում են, որ ներկայացված տարբերակով գյուղի հետագա գոյությունը անհնար է դառնում։Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը նախատեսված է մարտի 22-ին` ժամը 18։00–ին։ Ներկա պետք է լինեն Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր և Ոսկեպար գյուղերի վարչական ղեկավարները և սահմանային իրավիճակից տեղյակ գյուղացիները։Տավուշցիները որոշել են, որ վաղը ժամը 10։00-ից կրկին փակելու են ճանապարհը։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74788232_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ffdab5edaa8b46facc56fcf9dea7ddaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տավուշ, ճանապարհ, կիրանց
հայաստան, տավուշ, ճանապարհ, կիրանց
Տավուշցիները սահմանազատման իրենց տարբերակը կառաջարկեն Մհեր Գրիգորյանին
19:21 20.04.2024 (Թարմացված է: 20:31 20.04.2024) Տավուշցիները որոշել են, որ վաղը առավոտյան ժամը 10։00-ից կրկին փակելու են ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներն այս պահին մշակում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացվելիք առաջարկությունները։ Տեղեկությունը Կիրանցից հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի են դուրս են եկել և
մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։
Ակցիան վերսկսվել էր այսօր առավոտյան։ 18։30-ի սահմաններում
նրանք բացեցին ճանապարհը։
Գյուղացիները հավաքվել են համայնքապետարանում, և առաջարկություններ են մշակում Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ։
Նրանք նշում են, որ ներկայացված տարբերակով գյուղի հետագա գոյությունը անհնար է դառնում։
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը նախատեսված է մարտի 22-ին` ժամը 18։00–ին։ Ներկա պետք է լինեն Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր և Ոսկեպար գյուղերի վարչական ղեկավարները և սահմանային իրավիճակից տեղյակ գյուղացիները։
Տավուշցիները որոշել են, որ վաղը ժամը 10։00-ից կրկին փակելու են ճանապարհը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: