00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թալեաթն այդպես էլ չարեց վերջին քայլը. Թեհլիրյանի գնդակը կասեցրեց նրան

CC BY-SA 4.0 / Yerevantsi / Стенд операции "Немезис" в Музее геноцида армян
Стенд операции Немезис в Музее геноцида армян - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Բաժանորդագրվել
Ռազմական և քաղաքական հանցագործները պետք է պատժվեն, այլապես հղի են կրկնվելու հավանականությամբ։ Այս ճշմարտությունը բոլորը գիտեն, և դրանով ղեկավարվել են նրանք, ովքեր իրագործել են «Նեմեսիս» գործողությունը։ Ուղիղ 100 տարի առաջ Սողոմոն Թեհլիրյանն արժանին է հատուցել Թալեաթին։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Սողոմոն Թեհլիրյանը չէր հիշում, թե որքան ժամանակ է պառկել դիակների մեջ` գիշերն արթնանալով կիսազառանցական վիճակից։ Սեփական ընտանիքին ոչնչացրել են իր աչքի առաջ, բայց նրան հաջողվել է դուրս գալ այն վայրից, որտեղ ենիչերները կոտորել են հայերին. նա Կոստանդնուպոլիսում ապրել է մոտ հինգ տարի, իսկ հետո մեկնել է ԱՄՆ։

Բառացիորեն մեկ տարի հետո Թեհլիրյանը հայտնվել է Եվրոպայում։ Դեռ 1919թ–ին հասկանալի է դարձել, որ չնայած Առաջին աշխարհամարտը հաղթած երկրների ճնշման տակ Թուրքիան իբր մահապատժի է ենթարկել «մսագործներին», որոնք կազմակերպել էին Ցեղասպանությունը, բայց նրանք խուսափել են պատժից։ Գերմանական սուզանավն այդ ոհմակին տեղափոխել է Օդեսա, հետո էլ Գերմանիա, որտեղից նրանք ցրվել են տարբեր տեղեր։

Аршавир Ширакян и Гаяне Ширакян - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2017
Արշավիր Շիրակյան. հայոց «Նեմեսիսի» լեգենդը

«Նեմեսիս» անունով գործողությունը, դատելով ամեն ինչից, երկար չի մշակվել։ Ի վերջո, խնդիրը մեկն էր` ոչնչացնել անպատիժ մարդասպաններին, իսկ դատավճիռ իրագործող կամավորների պակաս, իհարկե, չկար։ Նրանցից մեկը Սողոմոն Թեհլիրյանն էր։

Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին երկար են որոնել, նա ուրիշ անվան տակ է ապրել։ Ի դեպ, ո՛չ նա, ոչ՛ օսմանների նախկին պաշտոնյաները Գերմանիայում հայտնելուց հետո մեծ ջանքեր չեն գործադրել թաքնվելու համար, բարեկեցիկ պայմաններում են ապրել, մեկը ծխախոտ է վաճառել, մյուսը` գորգ…

Բացի այդ, պետք էր 100 տոկոսով համոզվել, որ դա հենց Թալեաթն է, որպեսզի չսպանեին անմեղ մարդու։ Դրա վրա երկար ժամանակ է ծախսվել, վերջապես գտել են ռազմական հանցագործին։ Հարմար առիթը եղել է 1921թ–ի մարտի 15–ին։

Մեջբերենք Սողոմոն Թեհլիրյանի խոսքերը. «Ես մայթից իջա կամրջամաս, որպեսզի հետևից մոտենամ նրան, բայց հանկարծ ինչ–որ բան կանգնեցրեց ինձ, հազար անգամ ստուգված, ակնհայտ բանը մի պահ կասկածելի թվաց ինձ` արդյո՞ք նա է։

«Մոտենալ առջևից, առջևից, առջևից և ուղիղ ճակատին։ Շուտ, շուտ, վազիր…»

Գնալով հանդիպակաց մայթով` ես հավասարվեցի նրան, արագ քայլերով առաջ անցա նրանից, տեղափոխվեցի այն մայթը, որով գնում էր Թալեաթը։ Ընդառաջ գնացի։ Մենք մոտեցանք իրար։ Նա զբոսնելով քայլում էր` անհոգ թափահարելով ձեռնափայտը։ Մեր միջև քիչ տարածություն էր մնացել, և իմ ամբողջ էությունը բռնկվեց զարմանալի հանգստությամբ։ Երբ մենք մոտեցանք, Թալեաթը նայեց ինձ. աչքերում երևաց մահվան վախը։ Նա այդպես էլ չարեց վերջին քայլը, փորձեց խուսափել, բայց ես ակնթարթորեն հանեցի զենքը և կրակեցի նրա գլխին»։

Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք պրոֆեսորի գիրքը

Բնականաբար, Թեհլիրյանը ձերբակալվել է, բայց դատավարությունը և աննախադեպ արդարացումն իսկական սենսացիա են դարձել։ Նրան պաշտպանել են երեք փաստաբաններ, որոնց շարքում եղել է դոկտոր Կուրտ Նիմայերը` Քյոլնի համալսարանի պրոֆեսորը։ Եվրոպական հանրությունը սարսափով մանրամասներ է իմացել հրեշավոր գազանությունների մասին, որոնք կատարվել են մի քանի տարի առաջ. պաշտպանությունը ներկայացրել է բազմաթիվ վկաների, որոնց պատմությունները քչերն են համարձակվել հրապարակել մամուլում։ Շատ բան մնացել է դատական նիստերի սղագրություններում։

Здание парламента Сербии - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2018
Սերբիայում ամաչել են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

Թվում էր` սկսել են դատել Թեհլիրյանին, բայց իրականում դատել են Թալեաթին։

Սողոմոն Թեհլիրյանը գրեթե 30 տարի ապրել է Սերբիայում, հետո` ԱՄՆ–ում, որտեղ մահացել է 1960թ.–ին։ Նա ապացուցել է, որ հատուցումն անխուսափելի է, և մարդասպանները ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ արդար դատաստան առաջ կկանգնեն։ Դրանից հետո օսմանյան մարդասպաններից ոչ մեկը հանգիստ չի ունեցել, եթե անգամ իրենց մահով են մահացել։

Հաջորդ տարի Սիրիայի ռազմական և քաղաքացիական կառավարչին` այդ տարիներին Ջեմալին, Թիֆլիսում ոչնչացրել է Պետրոս Տեր–Պետրոսյանի, Արտաշես Գևորգյանի, Զարե Մելիք–Շահնազարյանի և ուրիշների խումբը, իսկ Էնվերին Տաջիկստանում գտել է Յակոբ Մելքումովը. նա թրով թռցրել է նախկին ռազմական նախարարի գլուխը։

Հետո ոչնչացվել են մյուս տականքները, հայոց կոտորածների մի շարք կազմակերպիչներ նույն տարիներին վերացվել են ներկա Ադրբեջանի տարածքում` Բաքվում և այլ վայրերում։ «Նեմեսիս» գործողությունը խորհրդանշական սկիզբ է ունեցել, բայց փաստորեն առ այժմ անավարտ է մնում…

Լրահոս
0