https://arm.sputniknews.ru/20240419/israjeli-harvatsic-hetvo-irani-odanavakajannerum-kirarvats-sahmanapakumnery-chegharkvel-en-74714860.html
Իսրայելի հարվածից հետո Իրանի օդանավակայաններում կիրառված սահմանափակումները չեղարկվել են
Իսրայելի հարվածից հետո Իրանի օդանավակայաններում կիրառված սահմանափակումները չեղարկվել են
Sputnik Արմենիա
CNN–ի տվյալներով` Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ Իրանում գրանցված պայթյունների թեմայի շուրջ առայժմ մեկնաբանություն չունեն, հաշվում են հասցված հարվածի... 19.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-19T09:34+0400
2024-04-19T09:34+0400
2024-04-19T12:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/1059/16/10591627_0:84:1600:984_1920x0_80_0_0_698f79180e976348d85c9a0060d43b8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ուրբաթ առավոտյան Իրանի մի շարք օդանավակայաններում կիրառված սահմանափակումները չեղարկվել են: Այդ մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն:Ավելի վաղ իրանական օդանավակայանների և աերոնավիգացիայի ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռեզա Քարգյարն ասել էր, որ Թեհրան, Սպահան և Շիրազ քաղաքների ուղղությամբ չվերթերն անորոշ ժամանակով չեղյալ են հայտարարվել։Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1059/16/10591627_89:0:1512:1067_1920x0_80_0_0_64b6481d883a89d45e16b0d039e6fde2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, օդանավակայան
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, օդանավակայան
Իսրայելի հարվածից հետո Իրանի օդանավակայաններում կիրառված սահմանափակումները չեղարկվել են
09:34 19.04.2024 (Թարմացված է: 12:56 19.04.2024) CNN–ի տվյալներով` Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ Իրանում գրանցված պայթյունների թեմայի շուրջ առայժմ մեկնաբանություն չունեն, հաշվում են հասցված հարվածի արդյունավետությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ուրբաթ առավոտյան Իրանի մի շարք օդանավակայաններում կիրառված սահմանափակումները չեղարկվել են: Այդ մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն:
Ավելի վաղ իրանական օդանավակայանների և աերոնավիգացիայի ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռեզա Քարգյարն ասել էր, որ Թեհրան, Սպահան և Շիրազ քաղաքների ուղղությամբ չվերթերն անորոշ ժամանակով չեղյալ են հայտարարվել։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ»
պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով
հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ
ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։