https://arm.sputniknews.ru/20240419/israjeli-ev-irani-mijev-kajun-hakamartutjan-vtang-ka-turqiaji-agn-74733906.html
Իսրայելի և Իրանի միջև կայուն հակամարտության վտանգ կա. Թուրքիայի ԱԳՆ
Իսրայելի և Իրանի միջև կայուն հակամարտության վտանգ կա. Թուրքիայի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայի հատվածում կոտորածին վերջ տալը և տևական խաղաղության... 19.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-19T14:59+0400
2024-04-19T14:59+0400
2024-04-19T15:12+0400
իսրայել
պաղեստին
գազայի հատված
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է վերաճել կայուն հակամարտության։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը։Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, ր միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայի կոտորածին վերջ տալը և պաղեստինյան պետության ստեղծման միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը։Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:Բացի այդ, հարված է հասցվել նաև Սիրիայի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերին։ Երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, գազայի հատված, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն
իսրայել, պաղեստին, գազայի հատված, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն
Իսրայելի և Իրանի միջև կայուն հակամարտության վտանգ կա. Թուրքիայի ԱԳՆ
14:59 19.04.2024 (Թարմացված է: 15:12 19.04.2024) Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայի հատվածում կոտորածին վերջ տալը և տևական խաղաղության հաստատումը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է վերաճել կայուն հակամարտության։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը։
«Վտանգ կա, որ այն լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իսրայելական հարձակումից հետո, վերջին իրադարձությունների արդյունքում կարող է վերածվել կայուն հակամարտության: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել ավելի լայն հակամարտությունների»,- նշված է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, ր միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայի կոտորածին վերջ տալը և պաղեստինյան պետության ստեղծման միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը։
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով
հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ
ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ»
պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Բացի այդ, հարված է հասցվել նաև Սիրիայի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերին։ Երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել: