00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիվանդանոցներում քաոս է, պետպատվերով ծառայությունները կասեցվել են. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram NersesyanԲուժհաստատություն. արխիվային լուսանկար
Բուժհաստատություն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Բուժհաստատություն. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թերթը վստահեցնում է, որ բուժհաստատությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանյան բուժհաստատություններում երեկվանից քաոս է սկսվել, պետպատվերով բուժումները կասեցվել են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը հիշեցնում է, որ դեռևս նախորդ տարեվերջին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով «օֆերտայի» պայմանագիրը։
«Իրականում այդ ժամանակ օֆերտա չկար, բայց հայտարարությունից հետո ստիպված եղան որոշ ժամանակ անցում կատարել օֆերտայի։ Եվ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է»,– գրում է պարբերականը։
Արսեն Թորոսյանն արդեն Անահիտ Ավանեսյանին փոխարինող է առաջարկում. ո՞վ է նրա թեկնածուն
Ավանեսյանը կառավարության նիստից հետո խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, պետք է հերթագրման համակարգ գործի։
Թերթին հայտնի է դարձել, որ այս հայտարարությունից հետո արդեն սահմանափակումները գործարկվել են։
«Ընդ որում՝ սահմանափակումները սկսել են ներմուծվել «շուստրի» եղանակով. օրինակ՝ սկզբից սկսել է «Armed» ծրագիրը «կախել», ոչ լիարժեք կերպով աշխատել, և բուժհաստատությունները չէին կարողանում որևէ հայտ բացել, որևէ այց գրանցել, իսկ հետո արդեն շատ կոնկրետ սկսել են գործել սահմանափակումներ՝ դժվարամատչելի ծառայությունների մասով։ Սա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել բուժհաստատություններին, քանի որ բուժայցելուներին արդեն կանչել են, հետազոտությունները, վիրահատությունները պլանավորել, իսկ այժմ ստիպված են նրանց ուղարկել տուն, և կրկին հերթագրում իրականացնել»,– նշում է «Ժողովուրդը»:
Հիշեցնենք` պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակներում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։
Պետք է խիստ վերահսկել բյուջեի միջոցների օգտագործումը․ Ավանեսյանը՝ պետպատվերի մասին
Լրահոս
0