00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է խիստ վերահսկել բյուջեի միջոցների օգտագործումը․ Ավանեսյանը՝ պետպատվերի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարը շեշտեց, որ օրենսդրական փաթեթը ֆինանսների նախարարությունում է, ներկայում աշխատում են որոշ առաջարկների վրա։
ԵՐԵՎԱՆ, 12 – ապրիլի Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը գնահատել է պետպատվերների մասով 2024 թվականի 3 ամսվա շարժը, որոշակի ծրագրերով տարեկան բյուջեից հավելյալ միջոցների կարիք կա։ Այս մասին կառավարության նսիտից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ պետպատվերի գործընթացում փոփոխություններ են մտցվել, որոնք գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակներում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։
Պետպատվերով հիվանդանոցային ծառայությունների համար ՀՀ–ում սահմանափակումներ այլևս չեն լինի
Լրագրողի նկատառմանը, որ տարբեր բուժհաստատություններում խնդիրներ կարող է առաջացնել առկա բյուջեի տրամադրումը, ինչպես նաև որոշ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր կարող են ի հայտ գալ`բյուջեն վատնվի, Ավանեսյանը շեշտեց՝ հստակ դեպքերի պարագայում պետք է դիմել իրավապահներին։
«Պետք է մշտապես աչալուրջ լինել և խիստ ձևով վերահսկել բյուջեի միջոցների օգտագործումը։ Պետք է ասեմ` կանխատեսում էինք, որ կարող էր գերակատարում լինել և հասկանալի էր, որ կոնկրետ բյուջետավորման մեխանիզմը փոխելու արդյունքում, քանի որ կա առողջապահական կարիք ավելի մեծ, քան նախորդ տարվա բյուջեն էր։ Գերակատարումների տենդենցը վերլուծվել է, ֆինանսների նախարարության հետ պետք է քննարկենք ու հասկանանք, թե հերթագրումների համակարգն ինչ մեխանիզմով է կիրառվելու ու ինչ հավելյալ միջոցներ են անհրաժեշտ»,- նշեց Ավանեսյանը։
Խոսելով առողջության ապահովագրության մասին` Ավանեսյանը շեշտեց, որ օրենսդրական փաթեթը ֆինանսների նախարարությունում է և իրենք մի շարք այլ գործընկերներ հետ փաթեթի, ինչպես նաև որոշ առաջարկների վրա են աշխատում։
Հայաստանը խելամիտ է վարվում. Օնիշչենկոն` բժշկական ապահովագրության ու վարակների մասին
Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում կառավարության նիստում քննարկման կդրվի և պատրաստ կլինի ԱԺ ուղարկելու։ Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք` նախագծում փոփոխություններ լինեն, Ավանեսյանը պատասխանեց, որ չի բացառվում։
Լրահոս
0