https://arm.sputniknews.ru/20240419/hivandanvocnerum-qavos-e-petpatvervov-tsarajutjunnery-kasecvel-en-zhvoghvovurd-74714228.html
Հիվանդանոցներում քաոս է, պետպատվերով ծառայությունները կասեցվել են. «Ժողովուրդ»
Հիվանդանոցներում քաոս է, պետպատվերով ծառայությունները կասեցվել են. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թերթը վստահեցնում է, որ բուժհաստատությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել։ 19.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-19T09:18+0400
2024-04-19T09:18+0400
2024-04-19T09:21+0400
հայաստան
հիվանդանոց
անահիտ ավանեսյան
պետպատվեր
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214774_0:83:1600:983_1920x0_80_0_0_6379a5885317bfc9881753bd1ed304ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանյան բուժհաստատություններում երեկվանից քաոս է սկսվել, պետպատվերով բուժումները կասեցվել են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Թերթը հիշեցնում է, որ դեռևս նախորդ տարեվերջին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով «օֆերտայի» պայմանագիրը։«Իրականում այդ ժամանակ օֆերտա չկար, բայց հայտարարությունից հետո ստիպված եղան որոշ ժամանակ անցում կատարել օֆերտայի։ Եվ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է»,– գրում է պարբերականը։Արսեն Թորոսյանն արդեն Անահիտ Ավանեսյանին փոխարինող է առաջարկում. ո՞վ է նրա թեկնածունԱվանեսյանը կառավարության նիստից հետո խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, պետք է հերթագրման համակարգ գործի։Թերթին հայտնի է դարձել, որ այս հայտարարությունից հետո արդեն սահմանափակումները գործարկվել են։Հիշեցնենք` պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակներում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։Պետք է խիստ վերահսկել բյուջեի միջոցների օգտագործումը․ Ավանեսյանը՝ պետպատվերի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214774_91:0:1510:1064_1920x0_80_0_0_653364ff291280a964aa2a337ae6c578.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հիվանդանոց, անահիտ ավանեսյան, պետպատվեր
հայաստան, հիվանդանոց, անահիտ ավանեսյան, պետպատվեր
Հիվանդանոցներում քաոս է, պետպատվերով ծառայությունները կասեցվել են. «Ժողովուրդ»
09:18 19.04.2024 (Թարմացված է: 09:21 19.04.2024) Թերթը վստահեցնում է, որ բուժհաստատությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանյան բուժհաստատություններում երեկվանից քաոս է սկսվել, պետպատվերով բուժումները կասեցվել են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը հիշեցնում է, որ դեռևս նախորդ տարեվերջին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով «օֆերտայի» պայմանագիրը։
«Իրականում այդ ժամանակ օֆերտա չկար, բայց հայտարարությունից հետո ստիպված եղան որոշ ժամանակ անցում կատարել օֆերտայի։ Եվ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է»,– գրում է պարբերականը։
Ավանեսյանը կառավարության նիստից հետո խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, պետք է հերթագրման համակարգ գործի։
Թերթին հայտնի է դարձել, որ այս հայտարարությունից հետո արդեն սահմանափակումները գործարկվել են։
«Ընդ որում՝ սահմանափակումները սկսել են ներմուծվել «շուստրի» եղանակով. օրինակ՝ սկզբից սկսել է «Armed» ծրագիրը «կախել», ոչ լիարժեք կերպով աշխատել, և բուժհաստատությունները չէին կարողանում որևէ հայտ բացել, որևէ այց գրանցել, իսկ հետո արդեն շատ կոնկրետ սկսել են գործել սահմանափակումներ՝ դժվարամատչելի ծառայությունների մասով։ Սա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել բուժհաստատություններին, քանի որ բուժայցելուներին արդեն կանչել են, հետազոտությունները, վիրահատությունները պլանավորել, իսկ այժմ ստիպված են նրանց ուղարկել տուն, և կրկին հերթագրում իրականացնել»,– նշում է «Ժողովուրդը»:
Հիշեցնենք` պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակներում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։