https://arm.sputniknews.ru/20240417/hajastanum-erkrasharzheri-depqum-vnasy-karvogh-e-hasnel-24-mlrd-dvolari-kzehi-gnahatakany-74632589.html
Հայաստանում երկրաշարժերի դեպքում վնասը կարող է հասնել 2,4 մլրդ դոլարի. ԿԶԵՀ–ի գնահատականը
Հայաստանում երկրաշարժերի դեպքում վնասը կարող է հասնել 2,4 մլրդ դոլարի. ԿԶԵՀ–ի գնահատականը
Sputnik Արմենիա
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վերլուծաբանները վերլուծել են բնական աղետների ազդեցությունը տնտեսական կայունության վրա: Հայաստանի համար վտանգ են... 17.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-17T12:00+0400
2024-04-17T12:00+0400
2024-04-17T12:22+0400
սպիտակի երկրաշարժ 1988
երկրաշարժ
վնաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42065352_142:0:1280:640_1920x0_80_0_0_9af6073f291e89282c2b78a78005297f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ակտիվ սեյսմիկ գոտում գտնվող Հայաստանում երկրաշարժի դեպքում վնասը կարող է հասնել 2,4 մլրդ դոլարի։ Նման հաշվարկ է ներկայացված «Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա տարերային աղետների հնարավոր ազդեցության գնահատումը» հետազոտության մեջ, որը պատրաստել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) վերլուծաբանները:Հետազոտության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ, որոնք ներառում են համակարգված տեղեկատվություն աշխարհագրության, կլիմայի, ժողովրդագրության և տնտեսության վերաբերյալ, ինչպես նաև նախորդ բնական աղետների վերաբերյալ տվյալների ամփոփագիր և վերլուծություն:ՄԱԿ-ում հաշվարկել են, որ Թուրքիայում երկրաշարժերի հասցրած վնասը կգերազանցի 100 մլրդ դոլարըՆշվում է, որ 1992-2023թթ.-ի ընթացքում Հայաստանում առավել տարածված բնական աղետները եղել են փոթորիկները (38%) և ջրհեղեղները (23%): Սակայն առավելագույն վնասը պատճառել է 2000 թվականի երաշտը (2022 թվականի գներով՝ 170 մլն դոլար) և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը (2022 թվականի գներով՝ 34,6 մլրդ դոլար)։Երկրաշարժերից ուղղակի կորուստները երկրում կարող են հասնել 2,4 մլրդ դոլարի (2022 թվականի ՀՆԱ-ի մակարդակի 12,3%-ը)։ Առավել խոցելի է Լոռու մարզի հարավային հատվածում գտնվող շրջանը, ասվում է հաղորդագրության մեջ:Ինչ վերաբերում է հնարավոր ծայրահեղ երաշտին, ՀՀ տնտեսական կորուստները կարող են կազմել ՀՆԱ-ի 4-5 տոկոսը։ Նման գնահատականը ենթադրում է առավել խոցելի շրջաններում (Արարատ, Արմավիր և Արագածոտն) ցանքատարածությունների լիակատար ոչնչացում, ինչպես նաև անասնապահության արտադրանքի ծավալների նվազում:Թայվանում երկրաշարժերն ազդել են կիսահաղորդիչների համաշխարհային արտադրության վրաԿԶԵՀ փորձագետները գործողությունների ալգորիթմ են մշակել, որը կարող է օգտագործվել մակրոտնտեսական պարամետրերի և պետության պարտքային կայունության վրա բնական աղետների ազդեցությունը գնահատելու համար:«Ներկայացված մոտեցումն ու գնահատականները կարող են օգտագործվել ֆիսկալ ռազմավարությունների մշակման, ինչպես նաև բնական աղետներին դիմակայելու և դրանց հետևանքներին հարմարվելու ռազմավարությունների մշակման համար»,-նշում է գործադիր տնօրենի տեղակալ, ԿԶԵՀ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Ուլատովը:Դա, նրա խոսքով, կնպաստի ֆինանսական ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանն ու տնտեսական զարգացման կայունության ապահովմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42065352_214:0:1067:640_1920x0_80_0_0_033b79bb0d8f28c6395b754aa3e34403.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպիտակի երկրաշարժ 1988, երկրաշարժ, վնաս
սպիտակի երկրաշարժ 1988, երկրաշարժ, վնաս
Հայաստանում երկրաշարժերի դեպքում վնասը կարող է հասնել 2,4 մլրդ դոլարի. ԿԶԵՀ–ի գնահատականը
12:00 17.04.2024 (Թարմացված է: 12:22 17.04.2024) Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վերլուծաբանները վերլուծել են բնական աղետների ազդեցությունը տնտեսական կայունության վրա: Հայաստանի համար վտանգ են ներկայացնում երկրաշարժն ու երաշտը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ակտիվ սեյսմիկ գոտում գտնվող Հայաստանում երկրաշարժի դեպքում վնասը կարող է հասնել 2,4 մլրդ դոլարի։ Նման հաշվարկ է ներկայացված «Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա տարերային աղետների հնարավոր ազդեցության գնահատումը» հետազոտության մեջ, որը պատրաստել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) վերլուծաբանները:
Հետազոտության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ, որոնք ներառում են համակարգված տեղեկատվություն աշխարհագրության, կլիմայի, ժողովրդագրության և տնտեսության վերաբերյալ, ինչպես նաև նախորդ բնական աղետների վերաբերյալ տվյալների ամփոփագիր և վերլուծություն:
Նշվում է, որ 1992-2023թթ.-ի ընթացքում Հայաստանում առավել տարածված բնական աղետները եղել են փոթորիկները (38%) և ջրհեղեղները (23%): Սակայն առավելագույն վնասը պատճառել է 2000 թվականի երաշտը (2022 թվականի գներով՝ 170 մլն դոլար) և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը (2022 թվականի գներով՝ 34,6 մլրդ դոլար)։
Երկրաշարժերից ուղղակի կորուստները երկրում կարող են հասնել 2,4 մլրդ դոլարի (2022 թվականի ՀՆԱ-ի մակարդակի 12,3%-ը)։ Առավել խոցելի է Լոռու մարզի հարավային հատվածում գտնվող շրջանը, ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է հնարավոր ծայրահեղ երաշտին, ՀՀ տնտեսական կորուստները կարող են կազմել ՀՆԱ-ի 4-5 տոկոսը։ Նման գնահատականը ենթադրում է առավել խոցելի շրջաններում (Արարատ, Արմավիր և Արագածոտն) ցանքատարածությունների լիակատար ոչնչացում, ինչպես նաև անասնապահության արտադրանքի ծավալների նվազում:
ԿԶԵՀ փորձագետները գործողությունների ալգորիթմ են մշակել, որը կարող է օգտագործվել մակրոտնտեսական պարամետրերի և պետության պարտքային կայունության վրա բնական աղետների ազդեցությունը գնահատելու համար:
«Ներկայացված մոտեցումն ու գնահատականները կարող են օգտագործվել ֆիսկալ ռազմավարությունների մշակման, ինչպես նաև բնական աղետներին դիմակայելու և դրանց հետևանքներին հարմարվելու ռազմավարությունների մշակման համար»,-նշում է գործադիր տնօրենի տեղակալ, ԿԶԵՀ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Ուլատովը:
Դա, նրա խոսքով, կնպաստի ֆինանսական ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանն ու տնտեսական զարգացման կայունության ապահովմանը: