https://arm.sputniknews.ru/20240403/tajvanum-erkrasharzhern-azdel-en-kisahaghvordichneri-hamashkharhajin-artadrutjan-vra-74113945.html
Թայվանում երկրաշարժերն ազդել են կիսահաղորդիչների համաշխարհային արտադրության վրա
Թայվանում երկրաշարժերն ազդել են կիսահաղորդիչների համաշխարհային արտադրության վրա
Sputnik Արմենիա
Թայվանի առաջատար կիսահաղորդիչներ արտադրող TSMC-ը տարհանում է անձնակազմին կղզու գործարաններից: 03.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-03T11:54+0400
2024-04-03T11:54+0400
2024-04-03T11:55+0400
թայվան
երկրաշարժ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74110952_0:489:1600:1389_1920x0_80_0_0_11a2dee1bff73332dd5025b28645cd83.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժերն ազդել են կիսահաղորդիչների արտադրության համաշխարհային հզորությունների գրեթե մեկ հինգերորդի, ինչպես նաև հաշվողական մեքենաների համաշխարհային արտահանման տասներորդ մասի վրա։ Դա երևում է ՌԻԱ Նովոստիի՝ կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի և Թայվանի վիճակագրական ծառայության տվյալների վերլուծությունից։Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկրաշարժերի պատճառով Թայվանի առաջատար կիսահաղորդիչներ արտադրող TSMC-ն տարհանում է անձնակազմին կղզու գործարաններից։Ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 2023 թվականին աշխարհում կիսահաղորդիչների արտադրության հզորությունները կազմել են ամսական 29,6 միլիոն դոլար։ Ընդ որում` Թայվանում հզորությունը կազմել է ամսական 5,4 մլն դոլար կամ աշխարհի 18,2 տոկոսը։ Թայվանը միկրոչիպերի երկրորդ խոշորագույն վաճառողն է աշխարհում. 2023 թվականին կղզին մատակարարել է 166,6 մլրդ դոլարի միկրոչիպ, ինչը կազմում է համաշխարհային արտահանման 16%-ը:Բացի այդ, կղզին անցյալ տարի եղել է հաշվողական մեքենաների (14,3 միլիարդ դոլար), պլաստմասսայի (17,6 միլիարդ դոլար) և սմարթֆոնների (13 միլիարդ դոլար) պահեստամասերի խոշոր արտադրող: Բացի այդ, նավթամթերքի արտահանմամբ տնտեսությունը մտնում է առնվազն թոփ-20-ի մեջ՝ համաշխարհային շուկաներ մատակարարումների ծավալով՝ 12,6 մլրդ դոլար։
թայվան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74110952_0:212:1600:1412_1920x0_80_0_0_af98b6873db0a0b70f9b62006d14f0d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թայվան, երկրաշարժ, տնտեսություն
թայվան, երկրաշարժ, տնտեսություն
Թայվանում երկրաշարժերն ազդել են կիսահաղորդիչների համաշխարհային արտադրության վրա
11:54 03.04.2024 (Թարմացված է: 11:55 03.04.2024) Թայվանի առաջատար կիսահաղորդիչներ արտադրող TSMC-ը տարհանում է անձնակազմին կղզու գործարաններից:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժերն ազդել են կիսահաղորդիչների արտադրության համաշխարհային հզորությունների գրեթե մեկ հինգերորդի, ինչպես նաև հաշվողական մեքենաների համաշխարհային արտահանման տասներորդ մասի վրա։ Դա երևում է
ՌԻԱ Նովոստիի՝ կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի և Թայվանի վիճակագրական ծառայության տվյալների վերլուծությունից։
Այսօր առավոտյան Թայվանի արևելյան ափի մոտ տեղի են ունեցել մի քանի հզոր երկրաշարժեր։ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,7: Դրանից հետո տեղի են ունեցել 6,6 և 6,3 մագնիտուդով երկրաշարժեր: Դատելով կադրերից, որոնք օգտատերերը հրապարակում են X-ում` Թայվանի որոշ շենքեր վնասվել են. դրանք թեքվել են ու մասամբ ավերվել:
Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկրաշարժերի պատճառով Թայվանի առաջատար կիսահաղորդիչներ արտադրող TSMC-ն տարհանում է անձնակազմին կղզու գործարաններից։
Ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 2023 թվականին աշխարհում կիսահաղորդիչների արտադրության հզորությունները կազմել են ամսական 29,6 միլիոն դոլար։ Ընդ որում` Թայվանում հզորությունը կազմել է ամսական 5,4 մլն դոլար կամ աշխարհի 18,2 տոկոսը։ Թայվանը միկրոչիպերի երկրորդ խոշորագույն վաճառողն է աշխարհում. 2023 թվականին կղզին մատակարարել է 166,6 մլրդ դոլարի միկրոչիպ, ինչը կազմում է համաշխարհային արտահանման 16%-ը:
Բացի միկրոչիպերից, Թայվանը նաև Չինաստանից հետո հաշվողական մեքենաների երկրորդ համաշխարհային մատակարարն է (38,7 մլրդ դոլար), ինչը կազմում է նախորդ տարվա համաշխարհային արտահանման 12 տոկոսը, երևում է ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներից:
Բացի այդ, կղզին անցյալ տարի եղել է հաշվողական մեքենաների (14,3 միլիարդ դոլար), պլաստմասսայի (17,6 միլիարդ դոլար) և սմարթֆոնների (13 միլիարդ դոլար) պահեստամասերի խոշոր արտադրող: Բացի այդ, նավթամթերքի արտահանմամբ տնտեսությունը մտնում է առնվազն թոփ-20-ի մեջ՝ համաշխարհային շուկաներ մատակարարումների ծավալով՝ 12,6 մլրդ դոլար։