https://arm.sputniknews.ru/20240415/erevann-u-astanan-qujr-qaghaqner-dardzan-hhn-ev-ghazakhstany-mi-sharq-pastatghter-stvoragrecin-74547537.html
Երևանն ու Աստանան քույր քաղաքներ դարձան. ՀՀ–ն և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր ստորագրեցին
Երևանն ու Աստանան քույր քաղաքներ դարձան. ՀՀ–ն և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր ստորագրեցին
Sputnik Արմենիա
Փաստաթղթերը վերաբերում էին կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտների։ 15.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-15T11:33+0400
2024-04-15T11:33+0400
2024-04-15T11:44+0400
հայաստան
ղազախստան
աստանա
երևան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0f/74560879_0:104:1600:1004_1920x0_80_0_0_3ac25cc94f945a03cb335297f8d98010.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ղազախստանի հանրապետությունների միջև մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը վերջինիս այցի արդյունքներով համատեղ հայտարարություն ստորագրեցին։Այնուհետև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ղազախստանի ԱԳ նախարար, փոխվարչապետ Մուրադ Նուրտլեոն երկու երկրի կառավարությունների միջև «Միգրացիայի ոլորտում համագործակցության մասին», ինչպես նաև «Քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրեր ստորագրեցին։Ստորագրվեց նաև «2006 թվականի նոյեմբերի 6-ի Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն։ Այս համաձայնագրով տրանսպորտային միջոցները կազատվեն հարկերից և վճարներից։ Երկու երկրի «Ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր» նույնպես ստորագրվեց։ Փաստաթղթերը ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի նախարար Մուրադ Կարաբաևը։Երևանը և Աստանան քույր քաղաքներ ճանաչելու համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժենիս Կասիմբեկը։ Քույր քաղաքներ հռչակվեցին նաև Վանաձորը և Շիկմենտը։Միջոցառման ընթացքում ստորագրվեցին նաև մի շարք այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտների։Հիշեցնենք` Տոկաևը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Ղազախստանը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը Հայաստան. Տոկաև
ղազախստան
աստանա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0f/74560879_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5bd29eccd98b61b90ef2492e0900fc51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղազախստան, աստանա, երևան, նիկոլ փաշինյան
հայաստան, ղազախստան, աստանա, երևան, նիկոլ փաշինյան
Երևանն ու Աստանան քույր քաղաքներ դարձան. ՀՀ–ն և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր ստորագրեցին
11:33 15.04.2024 (Թարմացված է: 11:44 15.04.2024) Փաստաթղթերը վերաբերում էին կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտների։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ղազախստանի հանրապետությունների միջև մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը վերջինիս այցի արդյունքներով համատեղ հայտարարություն ստորագրեցին։
Այնուհետև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ղազախստանի ԱԳ նախարար, փոխվարչապետ Մուրադ Նուրտլեոն երկու երկրի կառավարությունների միջև «Միգրացիայի ոլորտում համագործակցության մասին», ինչպես նաև «Քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրեր ստորագրեցին։
Ստորագրվեց նաև «2006 թվականի նոյեմբերի 6-ի Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն։ Այս համաձայնագրով տրանսպորտային միջոցները կազատվեն հարկերից և վճարներից։ Երկու երկրի «Ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր» նույնպես ստորագրվեց։ Փաստաթղթերը ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի նախարար Մուրադ Կարաբաևը։
Երևանը և Աստանան քույր քաղաքներ ճանաչելու համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժենիս Կասիմբեկը։ Քույր քաղաքներ հռչակվեցին նաև Վանաձորը և Շիկմենտը։
Միջոցառման ընթացքում ստորագրվեցին նաև մի շարք այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտների։
Հիշեցնենք` Տոկաևը
պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։