Ովքեր են արտադրում ռադիոիզոտոպները, և ինչով են դրանք կարևոր օնկոլոգիական հիվանդների համար
Ովքեր են արտադրում ռադիոիզոտոպները, և ինչով են դրանք կարևոր օնկոլոգիական հիվանդների համար
Sputnik Արմենիա
Նախկինում օնկոլոգիական հիվանդներից շատերը ստիպված էին լինում հետազոտության համար հարևան երկիր գնալ, բայց 2020 թվականից հետո այդ խնդիրը վերացել է, որովհետև... 13.04.2024, Sputnik Արմենիա
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, որը գործում է Երևանում, բացառիկ է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Սա այն եզակի կենտրոններից է, որտեղ արտադրվում է ռադիոակտիվ հատուկ նյութ՝ ռադիոֆարմ, որը ներարկվում է բուժառուին, օրինակ, PET ԿՏ կոչվող հետազոտության համար։ Այս հետազոտությունը շատ կարևոր է հատկապես օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների համար։ Շատ դեպքերում հենց PET ԿՏ-ի արդյունքում է բժիշկը կարողանում առավել ճշգրիտ բուժման սխեմա ընտրել։«Այդ հետազոտությունից հետո հնարավոր է` հիվանդության փուլը փոխվի ինչպես դեպի վերև, այսինքն՝ հայտնաբերվեն այնպիսի օջախներ, որոնք կգնահատվեն որպես մետաստատիկ, այնպես էլ կարող է փուլն իջնել։ Այսինքն՝ կարող է պարզվել, որ ԿՏ-ով և ՄՌՏ-ով գնահատված երկրորդային օջախներն (մետաստազները) ընդհանրապես երկրորդային բնույթ չունեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է կենտրոնի տնօրեն Արմինե Բադեյանը։Մինչ կենտրոնի ստեղծումը Հայաստանում այս հետազոտությունը չէր արվում, դրա համար ստիպված էին լինում հարևան երկիր՝ Վրաստան գնալ։ Իրականում այնտեղ էլ նյութը չի արտադրվում, բերվում է Թուրքիայից։ Քանի որ ռադիոիզոտոպներըկարճ կյանք ունեն, ժամերի ընթացքում իրենց ուժը սկսում են կորցնել։ Իսկ այստեղ տեղում արտադրվող նյութն անմիջապես է ներարկվում մարդուն, ինչը թույլ է տալիս նյութի քիչ քանակով բարձր արդյունավետություն ապահովել։Նյութի արտադրության գործընթացը սկսվում է մի սենյակում, որտեղ այդ ընթացքում որևէ մեկը չի կարող լինել, որովհետև ճառագայթման մեծ վտանգ կա։Հետո նյութը խողովակներով տեղափոխվում է մյուս էտապներ, լցվում հատուկ տարայի մեջ։ Մինչև բուժառուին ներարկելը պարտադիր ստուգվում է նաև որակը։Քաղցկեղ և վերարտադրողականություն․ հնարավո՞ր է արդյոք քիմիաթերապիայից հետո երեխա ունենալԿենտրոնում ևս մեկ եզակի հետազոտություն է արվում՝ PSMA Pet-CT, որը կիրառվում է միայն տղամարդկանց դեպքում` շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և տարածվածության գնահատման համար։ Հաճախ լինում է հիվանդության փուլի բարձրացում, հետևաբար այս հետազոտությունը շատ կարևոր է արդյունավետ բուժման սխեմայի ընտրության համար։Ճիշտ է` կենտրոնում աշխատանքը ճառագայթման ռիսկ ունի, բայց ինչպես աշխատակիցներն են ասում, իրենցից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչու է այդ ռիսկին գնում՝ հանուն յուրաքանչյուր բուժառուի առողջության։
Նախկինում օնկոլոգիական հիվանդներից շատերը ստիպված էին լինում հետազոտության համար հարևան երկիր գնալ, բայց 2020 թվականից հետո այդ խնդիրը վերացել է, որովհետև ՀՀ–ում գործող կենտրոնը լրացրել է այդ բացը։
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, որը գործում է Երևանում, բացառիկ է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Սա այն եզակի կենտրոններից է, որտեղ արտադրվում է ռադիոակտիվ հատուկ նյութ՝ ռադիոֆարմ, որը ներարկվում է բուժառուին, օրինակ, PET ԿՏ կոչվող հետազոտության համար։ Այս հետազոտությունը շատ կարևոր է հատկապես օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների համար։ Շատ դեպքերում հենց PET ԿՏ-ի արդյունքում է բժիշկը կարողանում առավել ճշգրիտ բուժման սխեմա ընտրել։
«Այդ հետազոտությունից հետո հնարավոր է` հիվանդության փուլը փոխվի ինչպես դեպի վերև, այսինքն՝ հայտնաբերվեն այնպիսի օջախներ, որոնք կգնահատվեն որպես մետաստատիկ, այնպես էլ կարող է փուլն իջնել։ Այսինքն՝ կարող է պարզվել, որ ԿՏ-ով և ՄՌՏ-ով գնահատված երկրորդային օջախներն (մետաստազները) ընդհանրապես երկրորդային բնույթ չունեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է կենտրոնի տնօրեն Արմինե Բադեյանը։
Մինչ կենտրոնի ստեղծումը Հայաստանում այս հետազոտությունը չէր արվում, դրա համար ստիպված էին լինում հարևան երկիր՝ Վրաստան գնալ։ Իրականում այնտեղ էլ նյութը չի արտադրվում, բերվում է Թուրքիայից։ Քանի որ ռադիոիզոտոպներըկարճ կյանք ունեն, ժամերի ընթացքում իրենց ուժը սկսում են կորցնել։ Իսկ այստեղ տեղում արտադրվող նյութն անմիջապես է ներարկվում մարդուն, ինչը թույլ է տալիս նյութի քիչ քանակով բարձր արդյունավետություն ապահովել։
Կենտրոնում ևս մեկ եզակի հետազոտություն է արվում՝ PSMA Pet-CT, որը կիրառվում է միայն տղամարդկանց դեպքում` շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և տարածվածության գնահատման համար։ Հաճախ լինում է հիվանդության փուլի բարձրացում, հետևաբար այս հետազոտությունը շատ կարևոր է արդյունավետ բուժման սխեմայի ընտրության համար։
Ճիշտ է` կենտրոնում աշխատանքը ճառագայթման ռիսկ ունի, բայց ինչպես աշխատակիցներն են ասում, իրենցից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչու է այդ ռիսկին գնում՝ հանուն յուրաքանչյուր բուժառուի առողջության։