00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
52 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանխել բռնությո՞ւնը, թե՞ քանդել ընտանիքը. մասնագետը բացահայտում է նոր օրենքի վտանգները

© Unsplash / Korney ViolinԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2024
Բաժանորդագրվել
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը` արձանագրելով, որ օրինագծի լոբբիստները հիմնականում ԼԳԲՏ ակտիվիստներն էին։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Ընտանեկան բնության մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունների նպատակը ոչ թե բռնությունը կանխարգելելն է, այլ ընտանիք քանդելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը` մեկնաբանելով ԱԺ–ում օրերս ընդունված աղմկահարույց օրենքի նախագիծը։
Հայտնել ենք, որ ապրիլի 11-ին Ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրինագիծը։

«Այս օրինագծի լոբբիստները հիմնականում ԼԳԲՏ ակտիվիստներն էին։ Եվ պարադոքսալ հարց է ծագում`եթե դուք ընտանքին դեմ էիք, ինչո՞ւ եք հիմա ուզում պաշտպանել ընտանիքը»,– ասում է Զոհրաբյանը` արձանագրելով, որ նոր ընդունված օրենքից հանվել է 2017թ–ին ներմուծված հաշտեցման մեխանիզմը, որով ընտանեկան բռնություն վերապրած ընտանիքի անդամներին հաշտության, վերամիավորման ու քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն էր տրվում։

«Որովհետև ի սկզբանե այս օրենքն այդ նպատակով չէր ընդունվում։ Նախ ասեմ, որ ես դեմ եմ ցանկացած տեսակի բռնության ու կողմ եմ բռնություններին հակադրվելու` պետության ողջամիտ ջանքերին։ Բայց սա բռնություն կանխարգելել չէ, սա ընտանիքի ինստիտուտը քանդել է»,–ասել է Զոհրաբյանը։
Նշենք, որ նախագծի քննարկումը բուռն բանավեճերի ու քննադատությունների տեղիք էր տվել ինչպես ՀՀ Ազգային ժողովում, այնպես էլ հանրային տարբեր հարթակներում։
Արա Զոհրաբյանը փաստում է`օրենքում «ընտանեկան բռնությանը» զուգահեռ կա նաև «կենցաղային բռնություն» հասկացությունը, բայց չի տրվում «կենցաղային» բառի հստակ նկարագրությունը, ինչը, նրա համոզմամբ, օրենքի կիրարկման ընթացքում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալու։ Օրենքում ամրագրվում է նաև «զուգընկեր» տերմինը։ Օրենքի հեղինակների մեկնաբանմամբ` դրանք այն անձինք են, որոնց միջև առկա է սիրային կապ`անկախ համատեղ ապրել–չապրելու հանգամանքից։
«Այս իշխանությունն ի վերջո հասավ իր երազանքին ու «զուգընկեր» բառը ներմուծեց օրենքի դաշտ։ Ի դեպ, գործող օրենքն այդ հարցը լուծել էր. ասվում էր, որ ամուսիններ ասելով` նկատի է առնվում նաև փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց։ Բայց այստեղ ակնհայտ է, որ «զուգընկեր» բառը դրել են ԼԳԲՏ անձանց այդ հասկացության մեջ ներառելու նպատակով։ Մեր մտահոգությունն այն է, որ ԼԳԲՏ անձանց միությունը փորձելու են հավասարեցնել «ընտանիք» հասկացությանը»,–ասել է նա։
Կուսության ստուգումը ֆիզիկական բռնություն է. Ծովինար Վարդանյան
Փաստաբանների պալատի նախկին նախագահը ենթադրում է, որ հաջորդ քայլով իշխանությունը վավերացնելու է տարիներ շարունակ հետաձգված ու բուռն քննադատության արժանացած Ստամբուլյան կոնվենցիան, ապա նաև «երեխաների որդեգրման» կոնվենցիան, որով ԼԳԲՏ անձանց իրավունք է տրվում երեխա որդեգրելու։ Այս կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2008թ–ին ու մինչ օրս չի վավերացրել։
«Եթե այս իշխանությանը հաջողվի այս ամենն իրագործել, մենք գնալու ենք այս այլասերված նորմերի միջազգային կոնվենցիաները ճանաչելու ճանապարհով, և կոտրելու ենք մեր ընտանիքի ավանդական հասկացությունը»,– արձանագրում է Զոհրաբյանը։
Նշենք, որ ԱԺ–ում օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման օրերին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը հանդես էր եկել հայտարարությամբ, որով թեև ողջունել էր յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, որը կոչված է բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես էլ սոցիալական որևէ այլ միջավայրում, բայց և մտահոգություն էր հայտնել նախագծում տեղ գտած որոշ ձևակերպումների վերաբերյալ` դրանք համարելով խիստ անընդունելի։ Մայր աթոռն առավել քան մտահոգիչ է համարել նախագծում «զուգընկեր» հասկացության ներառումը։
Արա Զոհրաբյանը հիշեցնում է, որ ժամանակին Մայր աթոռը հստակ կեցվածք էր դրսևորել նաև Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման առիթով։
«Որովհետև Հայաստանյաց առաքելական եկեղեցին հենց ընտանիքի առաջին պաշտպանն է։ Ընտանիքը հենց եկեղեցու ընդհանուր գաղափարաբանությամբ Աստծո ստեղծած միությունն է` տղամարդու և կնոջ։ Եվ սրանից դուրս բոլոր անբնական դրսևորումները, բնականաբար, չեն կարող ընտանիք համարվել»,– նշում է մեր զրուցակիցը։
Իրավաբանը նաև շեշտում է, որ ՀՀ գործող Սահմանադրությունը ևս ընտանիքը համարում է հասարակության բնական բջիջ` կիրառելով հենց «բնական» բառը։ Այս համատեքստում Զոհրաբյանը չի բացառում, որ իշխանության քայլերի հաջորդականությունը կարող է հանգեցնել նաև Սահմանադրության այդ դրույթի փոփոխությանը։
Հստակ պետք է ձևակերպվի` զուգընկերը կինն ու տղամարդն են. Նազարյանն ու Բաթոյանը բանավիճեցին
Հավելենք, որ ընտանեկան բռնության մասին օրենքում կատարված փոփոխություններին կողմ են քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 25, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Լրահոս
0