00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հասկանո՞ւմ եք` ինչ է սրա տակ թաքնված. Բագրատ սրբազանը` սահմանազատման խմբի անդամների մասին

© Sputnik / Andranik GhazaryanՏեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2024
Բաժանորդագրվել
Սրբազան հայրը վստահեցնում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է ժողովրդի կյանքով` ճշմարտության և արդարության համար։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Իշխանությունները Ոսկեպարի, Բաղանիսի ու այլ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ուզում են ընդգրկել սահմանազատման ու սահմանագծման հանձնախմբի մեջ։ Այս մասին Ոսկեպարում տեղի ունեցող ակցիայի ժամանակ հայտարարեց տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` այս քայլը որակելով իբրև թակարդ։
«Ընդգրկվում են ոչ թե այն մարդիկ, որոնք ցանկանում են, այլ որոնք ընտրողությամբ նշանակվում են, հասկանո՞ւմ եք` ի նչ է սրա տակ թաքնված... Երբ գյուղացիները մասնակցում են այդ գործին ու վաղը– մյուս օրը մենք ասենք, որ դա անընդունելի է, ասելու են` դո՛ւք արեցիք, գյուղացիներին ներգրավել էինք... Պատասխանատվությունը այդ գյուղացիների վրա է ընկնելու»,– ասաց նա։
Բագրատ սրբազանի կարծիքով` գյուղացիներին կմեղադրեն նաև հակառակ դեպքում, եթե ինչ–որ մի բանի հետ նրանք չհամաձայնեն ու արդյունքում պատերազմ սկսվի։
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում անցկացվող ակցիան Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անվանեց հայահավաք–հանրահավաք, որը հանուն հայրենիքի, հանուն Աստծո, հանուն ճշմարտության և հանուն արդարության է։
«Մեր պայքարը ճշմարտության համար է, որը գուցե արժեք չունի որոշ մարդկանց ուղեղներում և կյանքում , բայց դա մեծագույն արժեքն է։Մենք շեղվելու տեղ չունենք. մենք կա՛մ ստի հետ ենք, կա՛մ ճշմարտության հետ ենք։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք զբաղվում ենք այս ժողովրդի կյանքով` ճշմարտության և արդարության համար»,– ասաց Սրբազանը։
Իշխանության խոսքերը, թե 1 միլիմետր անգամ թշնամուն չի տրվելու, Բագրատ Սրբազանի կարծիքով, կեղծիք ու սուտ չեն, քանի որ իշխանությունը պատրաստվում է ոչ թե 1 մմ, այլ շատ ավելի մեծ տարածքներ հանձնել թշնամուն։
Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար. Փաշինյան
Ժողովրդին այսօր, ըստ սրբազանի, երանելի իշխանություն է պետք , ոչ թե սեփական ժողովրդին ահաբեկող, խաբող, ստող ու կեղծող։
«Ինչպե՞ս երկրի ղեկավարը կարող է գալ ու ահաբեկել սեփական ժողովրդին։ Նշանակում է` մենք իշխանություն չունենք, չի գործում։ Եթե ձեր ծրագրերում ունեցել եք գոնե երկու բառակապակցություն , որտեղ ասվում է , որ այս տարածքները պետք է հանձնվեն` ուղղակի ցույց տվեք դա։ Ինչի՞ համար եք ընտրվել, այս ժողովրդի քվեները վերցրել ու խաբել նրանց։ Նրանք ազնիվ կերպով արել են իրենց քայլը, վստահել են քեզ, մարդու սրբազան արժեքը` քվեն, որ մուրացել ու ստացել ես, ի՞նչ ես արել` խաբել ես ու ստել ես»,– հայտարարեց նա։
Ի դեպ, նրա ելույթից առաջ հնչում էր «Քուին» խմբի «Show must go on» (Շոուն շարունակվում է) երգը։ Սրբազանը ելույթից առաջ ասաց. «Սա դիտմամաբ է արված` Շոուն շարունակվում է, իմանան... և այդ ստենդափը չարի ու ստի դեմ է»։
Հիշեցնենք` Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ապրիլի 7–ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագ է մատուցել, ինչից հետո է քարոզ է կարդացել։
Ինչից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարել էր թե «որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու–պատարագ են անում։
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանազատման և տարածքային զիջումների թեման կրկին արդիականացավ այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է անհապաղ լուծվեն «4 ոչ անկլավային գյուղերի ազատագրման հարցերը»:
Ավելի ուշ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց պատերազմի հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ քննարկումներից, որոնք Երևանի կողմից տարածքային նոր զիջումները չեն բացառում:
Լրահոս
0