00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի, եթե... ». վարչապետը` Տավուշի սահմանազատման մասին

© Photo : press office of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը Տավուշում
Նիկոլ Փաշինյանը Տավուշում - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2024
Նիկոլ Փաշինյանը Տավուշում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարչապետը վստահեցրեց, որ եթե ՀՀ–ն ինչ-որ բան տալիս է, տալիս է պահանջելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
Պատասխանելով բնակիչներից մեկի հարցին ՝ Փաշինյանը հայտարարեց, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։
«...Դա նշակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ իշխանությունների խնդիրն այս պահին այնպիսի սահման ունենալն է, որ միջազգայնորեն, դե յուրե պարիսպ լինի ու այնտեղից ոչ մի կրակոց չհնչի։
«Եթե մենք ինչ–որ բան տալիս ենք, տալիս ենք պահանջելու համար ինքն էլ է (նկատի ունի Ադրբեջանը) 30 տարի եղել պահանջողի կարգավիճակում, քայլ առ քայլ ստացել է, մենք էլ քայլ առ քայլ պետք է ստանանք, բայց ստանալու համար պետք է պահանջենք այն, ինչ օրինականորեն մեզ է պատկանում»,– նշել է վարչապետը։
Նա հավելեց նաև, որ այս ամենը չի նշանակում, թե Տավուշում այլևս ճանապարհներ չեն կառուցվելու, գյուղերն ամեն ինչով չեն ապահովվելու։
Տավուշի մարզի Կիրանց գյուղում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Ադրբեջանի հետ գոյություն ունեցող շփման գիծը կդառնա ճանաչված սահման, իսկ զինծառայողների փոխարեն այնտեղ կկանգնեն սահմանապահներ։
«Այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելը ընդհանրապես ընդունված չի: Այսինքն` այդ հատվածում վեճ չկա: Կրակում են, որովհետև վեճ կա, եթե վեճ չկա կրակելու իմաստը գոյություն չունի»,-ասաց Փաշինյանը։
Հայկական կողմի համար կարևոր է արձանագրել երկրի տարածքային ամբողջականությունը, և խնդիրն այն է, որ հարևան երկրները ևս ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Իսկ դրա համար պետք է, որ Հայաստանն ինքը առաջին հերթին ճանաչի դա։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Տավուշ և հանդիպել վտանգի տակ հայտնված գյուղերի բնակիչների հետ։
ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը
Լրահոս
0