Գարեգին Երկրորդը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
10:14 13.04.2024 (Թարմացված է: 10:16 13.04.2024)
© Sputnik / Andranik GhazaryanԳարեգին Բ
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Մեղրիում զինվորական «Ուրալի» վթարի հետևանքով մահացել է 4, վիրավորում ստացել 20 զինծառայող։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռը։
«Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Իր անբավ գթությամբ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության ու հանգստության մեջ ընդունի նրանց հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներ մեր զավակներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանին և զորակցությունը Հայոց բանակին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին»,–ասվում է կողողիկոսի ցավակցական ուղերձում։
Հիշեցնենք` զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի վթարը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 12–ին։ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ժամը 15:25-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը, ինչի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20–ը վնասվածքներ են ստացել։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Մեղրիի տարածքում։