00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի գոյատևումը կախված է մի մարդուց, և այդ մարդը… Թրամփն է

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Բաժանորդագրվել
Վերջին երկու տարվա ընթացքում Արևմուտքը խոստացել է Ուկրաինային որպես օգնություն հատկացնել ֆանտաստիկ մի գումար՝ 250 միլիարդ եվրո։ Համեմատեք օրերս Հայաստանին խոստացված 270 միլիոնի հետ։
Մեզ այդ փողը կփոխանցվի առաջիկա 4 տարիների ընթացքում, այնինչ, գերմանական Քիլ քաղաքում գտնվող Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով, Կիևին խոստացված այդ հսկայական գումարի երեք քառորդը արդեն հատկացվել է։ Փողի մի մասը ռազմական գործողությունների հետ ընդհանրապես շատ քիչ առնչություն ունի և նախատեսված է աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական նպաստների վճարման համար, քանզի երկրի տնտեսությունը, մեղմ ասած, դժվարությամբ է աշխատում, ինչի հետևանքով հարկահավաքման գործն էլ է մեծ պրոբլեմ դարձել։
Վերջապես պարզվեց՝ ով է մեղավոր գլոբալ ջերմացման համար. ըստ դատարանի` Շվեյցարիան
Այսինքն, ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, ուկրաինացի չինովնիկը, որի աշխատավարձը փաստորեն գալիս է Վաշինգտոնից, այժմ սրտատրոփ սպասում է, թե երբ ամերիկյան Կոնգրեսը վերջապես կհաստատի այս տարվա համար նախատեսված ավելի քան 60 միլիարդ դոլարի ռազմական օգնությունը։ Եվ այդ չինովնիկի մտահոգությունը լիովին հասկանալի է՝ եթե ամերիկյան զենքը երկար ժամանակ ուշանա, կառավարությունը ստիպված է լինելու կտրուկ ավելացնել պետական բյուջեի ռազմական ծախսերը։ Ի՞նչի հաշվին։ Հենց այդ չինովնիկի աշխատավարձի հաշվին։ Թոշակառուների ստացած խղճուկ գումարների մասին էլ չեմ խոսում. իջեցնելու տեղ էլ չկա։
Առաջին հայացքից թվում է, թե Ամերիկան արտառոց գումարներ է հատկացնում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Բայց համեմատեք՝ մի բուռ էստոնիան այդ նպատակին Ուկնաինային է հատկացնում իր համախառն ներքին արդյունքի 4 տոկոսը, մինչդեռ Ամերիկայի ներդրումը ավելի քան 10 անգամ պակաս է՝ ընդամենը 0,3 տոկոս։ Ավելին, Վաշինգտոնի հատկացրած գումարի մի զգալի մասը Կիև չի էլ հասնում, այլ տրամադրվում է հենց ամերիկյան զենք արտադրողներին, այսինքն, օգտագործվում է սեփական տնտեսությունը զարգացնելու համար։
Եվ այս ամենով հանդերձ, Եվրոպան, միևնույն է, տագնապով է հետևում ամերիկյան Կոնգրեսում տեղի ունեցող գործընթացներին, քանզի քաջ գիտակցում է՝ եթե ԱՄՆ-ը չտա այդ 60 միլիարդը, Եվրոպան ստիպված է լինելու կրկնապատկել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը, իսկ դա չափազանց դժվար է, ոմանց կարծիքով՝ նույնիսկ անհնար։ Նույն էստոնացին, որն առայժմ լուռ դիմանում է, ի վերջո կարող է ընդվզել՝ ինչո՞ւ ենք մենք արդեն մեր համախառն ներքին արդյունքի 8 տոկոսը հատկացնում Ուկրաինային, այնինչ, բրիտանացիների ներդրումը հազիվ 1 տոկոսի է հասնում։
Ե՞րբ է ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատն ի վերջո հաստատելու այդ 60 միլիարդի ռազմական օգնությունն Ուկրաինային։ Ամեն ինչ կախված է մի մարդուց, և այդ մարդը… Դոնալդ Թրամփն է, փաստում է ԲիԲիՍի-ն՝ մանրամասնելով. թեև Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն է կազմում, այսպես ասենք, ընդդիմությունը, այսինքն, հանրապետականները, նրանցից շատերը, ինչպես ցույց տվեց քվեարկությունը վերին պալատում՝ Սենատում, լիովին պատրաստ են հավանություն տալ այդ 60 միլիարդին, բայց հանրապետականների շարքերում կա արմատական մի խումբ, որը անշեղորեն հետևելով նախկին նախագահի՝ Թրամփի ցուցումներին, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և համառորեն պնդում է՝ չէ′ ու չէ′, 60 միլիարդի մասին որոշումը չպետք է քննարկվի։
Ի՜նչ պատրվակ ասես բերում են։ Սկզբից ասում էին՝ նախ, ամրացրեք Մեքսիկայի հետ սահմանները, թե չէ՝ անհեթեթ բան է ստացվում. հոգ ենք տանում հեռավոր եվրոպական մի երկրի սահմանների անձեռնմխելիության մասին, այնինչ, մեր սեփական սահմանները լայնորեն բացել ենք անօրինական ներգաղթյալների առջև։ Հետո սկսեցին խոսել հեղուկ գազի արտահանման հետ կապված ֆինանսական պրոբլեմների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացնում ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ (6 հունվարի, 2021 թ.). Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2024
Մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք. բարգավաճ ամերիկացիներն էլ են խիստ դժգոհ կյանքից
Հիմա էլ առաջարկում են ոչ թե պարզապես նվիրել Կիևին այդ 60 միլիարդը, այլ ձևակերպել այն որպես վարկ, թեև դա շատերի կարծիքով պարզապես ծիծաղելի է՝ բոլորն էլ նախօրոք գիտեն՝ ինչ ելք էլ ունենան ռազմական գործողություններն Ուկրաինայում, Կիևը մոտ ապագայում ֆիզիկապես ի վիճակի չի լինելու վերադարձնել այդ հսկայական գումարը, Ամերիկան էլ, բնականաբար, ներելու է։ Դեմոկրատներն այդ տարբերակին էլ են համաձայն, բայց Թրամփի կողմնակիցները շարունակում են պահպանել իրենց անզիջում դիրքորոշումը։ Եվ հիմա արդեն երևի ոչ ոք չի համարձակվի ստույգ կանխատեսել, թե երբ է վերջապես հարցը քննարկվելու։
Ուկրաինացիներն էլ անհամբեր սպասում են, որովհետև փամփուշտները, արկերն ու հրթիռները սպառվում են։ Իսկ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի հրամանատար Քրիսթոֆեր Քավոլին, ելույթ ունենալով կոնգրեսականների առջև, փաստել է. «Եթե մի կողմը կրակում է, իսկ մյուս կողմը պատասխան չի տալիս, հաղթում է նա, ով կրակում է»։
Լրահոս
0