00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետպատվերով հիվանդանոցային ծառայությունների համար ՀՀ–ում սահմանափակումներ այլևս չեն լինի

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Բաժանորդագրվել
Բուժառուների ուղեգրումը թղթային տարբերակից կանցնի էլեկտրոնայինի։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. 2024 թ–ից ՀՀ բուժհաստատություններում այլևս չեն լինի պետպատերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու նախնական բաշխումներ։ Կլինի ընդհանուր բյուջե և այն կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության։ Կառավարությունն այսօր ընդունեց «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Հեպատիտ C–ով քանի՞ հիվանդ կկարողանա 2024-ին օգտվել պետպատվերից. մանրամասնում է Ավանեսյանը
Ներկայացնելով օրենքի նախագիծը` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ գործող օրենքով յուրաքանչյուր բժշկական կենտրոն ունի տարեկան նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր։
Փոփոխությամբ առաջարկվում է բացառել առավելագույն սահամանաչափեր ունենալը և ըստ փաստացի մատուցված ծառայությունների փոխհատուցել բժշկական կենտրոններին։
«Առաջարկվում է պետական բյուջեի առողջապահության բաժնի ևս 17 միջոցառումների փոխհատուցումը փորձարարական կարգով 6 ամիս ժամկետով, իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման օֆերտայի (տիպային պայմանագիր) սկզբունքով»,– ասաց նա։
Նախարարը նշեց, որ բացառություններ կկազմեն միայն պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլյոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվողնների բուժօգնության միջոցառումները։
Օրենքի փոփոխությամբ կկանոնակարգվի նաև պացիենտների հերթագրումն ու ուղեգրումը։ Ավանեսյանը հայտնեց, որ դուրս է գալու թղթային ուղեգրման տարբերակն ու ամբողջովին անցնում է լինելու էլեկտրոնային ուղեգրման համակարգի։
Ինչո՞ւ քաղաքացիները չեն կարողանում պետպատվերից օգտվել. պարզաբանում է նախարարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ծրագիրը մոնիտորինգի կենթարկեն, ու եթե տեսնեն՝ խնդիրներ են ծագում, կարձագանքեն դրանց։
Լրահոս
0