https://arm.sputniknews.ru/20240412/karevvor-e-pvordzi-pvokhanakumy-pashinjann-yndunel-e-vrastani-ardaradatutjan-nakhararin-74494332.html
Կարևոր է փորձի փոխանակումը. Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
Կարևոր է փորձի փոխանակումը. Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
Sputnik Արմենիա
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում բարեփոխումների և այլ հարցերի շուրջ: 12.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-12T18:15+0400
2024-04-12T18:15+0400
2024-04-12T18:16+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
հայաստան–վրաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0c/74491426_0:74:1670:1013_1920x0_80_0_0_2930b900c16be34d7b9e5494d024cd07.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում:Վրաստանի արդարադատության նախարարն իր հերթին նշել է, որ հայ գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն։ Նա ընդգծել է, որ իր այցը ևս նոր ազդակ կհաղորդի երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Ռատի Բրեգաձեն շեշտել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորությունը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում բարեփոխումների և այլ հարցերի շուրջ:Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքները․ Կոստանյան
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0c/74491426_0:0:1484:1113_1920x0_80_0_0_6361f51090f36e13a5839f05325f51e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն
հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն
Կարևոր է փորձի փոխանակումը. Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
18:15 12.04.2024 (Թարմացված է: 18:16 12.04.2024) Զրուցակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում բարեփոխումների և այլ հարցերի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում:
Նա կարևորել է նաև փորձի փոխանակումը՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:
Վրաստանի արդարադատության նախարարն իր հերթին նշել է, որ հայ գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն։ Նա ընդգծել է, որ իր այցը ևս նոր ազդակ կհաղորդի երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Ռատի Բրեգաձեն շեշտել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում բարեփոխումների և այլ հարցերի շուրջ: