https://arm.sputniknews.ru/20240412/ete-kan-dzhgvohutjunner-rd-tesaketneri-nkatmamb-lutsman-ughin-munnaty-che-minasjan-74474482.html
Եթե կան դժգոհություններ ՌԴ տեսակետների նկատմամբ, լուծման ուղին «մուննաթը» չէ. Մինասյան
Եթե կան դժգոհություններ ՌԴ տեսակետների նկատմամբ, լուծման ուղին «մուննաթը» չէ. Մինասյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` այսօր աշխարհում չկա մի երկիր, որ իր խնդիրները լուծի միայնակ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայոց պետականությունը բերել է միայնակ... 12.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-12T13:00+0400
2024-04-12T13:00+0400
2024-04-12T14:18+0400
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան
արծվիկ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69556841_0:26:1600:926_1920x0_80_0_0_e126a77567799cd86aedfba697ad08f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եթե ինչ–որ մեկը կասկածում է, որ մեր տարածաշրջանում ՌԴ–ն մեր անվտանգության կարևոր բաղադիրչն է, ուրեմն այդ մարդը մեր պատմության հետ որևէ կապ չունի կամ պատմությունից դասեր չի քաղել։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերին։Փաշինյանը հասկացել է, որ Արևմուտքը ՀՀ–ին ոչ մի անվտանգային գործիք չի առաջարկում. քաղաքագետԸստ նրա` Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ն կտրի բոլոր դաշնակիցներից ու մեզ միայնակ թողնի գոշ գայլերի դեմ` ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի։Մինասյանն ընդգծեց, որ այսօր աշխարհում չկա մի երկիր, որ իր խնդիրները լուծի միայնակ, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց պետականությունը բերել է միայնակ դաշտ։Մինասյանը նշեց` եթե կան դժգոհություններ ՌԴ պաշտոնական տեսակետների նկատմամբ, ապա դրա լուծման ուղին «մուննաթը» չէ կամ ՀՀ–ին մենակ թողնելը գորշ գայլերի արանքում, այլ նստել, խոսելն է խնդիրների մասին, բանակցելն է։Պատերազմն ու ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը կբերեր դրածո իշխանության ձևավորման. ՓաշինյանՆշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69556841_176:0:1600:1068_1920x0_80_0_0_be86b42c40fecf4b25dc3fefe61a8c5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան, արծվիկ մինասյան
նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան, արծվիկ մինասյան
Եթե կան դժգոհություններ ՌԴ տեսակետների նկատմամբ, լուծման ուղին «մուննաթը» չէ. Մինասյան
13:00 12.04.2024 (Թարմացված է: 14:18 12.04.2024) Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` այսօր աշխարհում չկա մի երկիր, որ իր խնդիրները լուծի միայնակ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայոց պետականությունը բերել է միայնակ դաշտ։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եթե ինչ–որ մեկը կասկածում է, որ մեր տարածաշրջանում ՌԴ–ն մեր անվտանգության կարևոր բաղադիրչն է, ուրեմն այդ մարդը մեր պատմության հետ որևէ կապ չունի կամ պատմությունից դասեր չի քաղել։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերին։
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ն կտրի բոլոր դաշնակիցներից ու մեզ միայնակ թողնի գոշ գայլերի դեմ` ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի։
Մինասյանն ընդգծեց, որ այսօր աշխարհում չկա մի երկիր, որ իր խնդիրները լուծի միայնակ, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց պետականությունը բերել է միայնակ դաշտ։
«Մի դաշտ է բերել, որտեղ իր վարած քաղաքականության հետևանքով մենք կորցրել ենք արտաքին անվտանգային բոլոր հնարավոր համակարգերը։ Արևմուտքն էլ, օգտագործելով ՀՀ այս տիկնիկային իշխանությանը, փորձում է այս տարածաշրջանում ռուսական ազդեցությունը նվազելու ենթատեքստում ՀՀ–ին մղել հակառուսականացման։ ՀՀ իշխանություններն իրենց հերթին հեշտությամբ մտել են այս դերի մեջ»,– հայտարարեց Մինասյանը։
Մինասյանը նշեց` եթե կան դժգոհություններ ՌԴ պաշտոնական տեսակետների նկատմամբ, ապա դրա լուծման ուղին «մուննաթը» չէ կամ ՀՀ–ին մենակ թողնելը գորշ գայլերի արանքում, այլ նստել, խոսելն է խնդիրների մասին, բանակցելն է։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։