00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հասկացել է, որ Արևմուտքը ՀՀ–ին ոչ մի անվտանգային գործիք չի առաջարկում. քաղաքագետ

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Բաժանորդագրվել
Ըստ քաղաքական վերլուծաբանի` Փաշինյանը խոստովանել է, որ եթե Հայաստանը ագրեսիվ օրակարգ ունենար, այսինքն` Ադրբեջանին միակողմանի զիջումներ չաներ, Արևմուտքից աջակցություն չէր ստանա։
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ Արևմուտքը ՀՀ-ին ոչ մի ռեալ անվտանգային գործիք չի առաջարկում, ուստի սկսել է Ռուսաստանի ուղղությամբ մի փոքր մեղմ քաղաքականություն վարել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
© Sputnik / Andranik Ghazaryan Սուրեն Սուրենյանց
Политический аналитик Сурен Суренянц в гостях агентства Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Սուրեն Սուրենյանց
Հայտնել ենք, որ ապրիլի 10–ին ՀՀ ԱԺ–ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը չի ցանկանում վիճել Ռուսաստանի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունի, այլ որովհետև գնահատում է այն ահռելի դրականը, որ եղել է և կա երկու երկրների հարաբերությունների միջև։
«Այսինքն` Փաշինյանը հիմա տեղ է թողնում, որ, օրինակ, ցանկության դեպքում ԵԱՏՄ–ի գագաթնաժողովին մասնակցի։ Դրան զուգահեռ մենք լսեցինք ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, որ առաջիկայում Փաշինյանն ու Պուտինը անձնական հանդիպման և հարցեր քննարկելու հնարավորություն կունենան»,–ասաց Սուրենյանցը։
Նա ընդգծեց, որ ԱԺ-ում իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ըստ էության առաջին անգամ հայտնեց այլ պատճառ, թե ինչու Հայաստանը 2021-ին հրաժարվեց ՀԱՊԿ-ի օժանդակությունից։
Ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվել ՀԱՊԿ օգնությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում անդրադառնալով 2021թ–ի մայիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը Խոզնավարի հատվածում, նշեց` այն ժամանակ որոշ ուժեր ՀՀ–ից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի ՀԱՊԿ–ը գա օգնության։

Փաշինյանի խոսքով` հետո պետք է պարզվեր, որ 2021թ–ին ՀԱՊԿ–ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի ՀՀ–ին դուրս էր բերելու անվտանգային երաշխիքների իր համակարգից։

«Փաշինյանի ձևակերպման մեջ բացահայտվում է նրա սուտը, որովհետև մի դեպքում ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն բերվել, քանի որ այդ կառույցը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել, մյուս դեպքում ասում է, որ նրանց մուտքը չի արտոնվել, քանի որ նրանք դաշնակից են, ոչ թե խաղաղապահ։ Տրամաբանական շղթայի մեջ չեն համադրվում այս երկու բացատրությունները։ Սա իսկապես շիզոֆրենիայի է նմանվում, որովհետև չի կարող մի բանի մերժման հիմքում երկու տարբեր պատճառներ լինել»,–ասաց նա։
Այս ամենով հանդերձ, քաղաքագետի խոսքով, բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը հասկացել է, որ իր «խելացնոր հակառուսական քաղաքականությունը» անհրաժեշտ արդյունքի չի բերելու Արևմուտքում։

«Փաշինյանն իր բերանով խոստովանել է` եթե Հայաստանը ագրեսիվ օրակարգ ունենար, այսինքն Ադրբեջանին միակողմանի զիջումներ չաներ, Արևմուտքից աջակցություն չէր ստանա։ Նա նաև խոստովանել է, որ 270 մլն եվրոի և 65 մլն դոլարի դիմաց համաձայնել է հայ– ադրբեջանական հարաբերություններում կրկին նշաձող իջեցնել»,–ասաց Սուրենյանցը։

Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջև։
Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։
Բրյուսելում տնտեսական որևէ աշխարհացունց ծրագիր չներկայացվեց. Պարսյան
Լրահոս
0