00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն 4 տարվա կտրվածքով 270 մլն եվրո կտրամադրի Հայաստանին. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

© AP Photo / Johanna Geron, Pool Photo via APՈւրսուլա ֆոն դեր Լյայեն
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2024
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Բաժանորդագրվել
ԵՄ-ն ցանկանում է ՀՀ–ի հետ քննարկել կանաչ էներգիայի, Սև ծովի հատակով անցնող մալուխի, միջուկային էներգետիկայի և ավիացիայի, փախստականներին տրամադրվող օգնության, ինչպես նաև «ժողովրդավարական բարեփոխումների» և «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցմանը հակազդելու» հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Եվրոպական միությունը 4 տարվա կտրվածքով Հայաստանի զարգացման համար 270 մլն եվրո գումար կտրամադրի։ Այս մասին հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել էր, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ անվտանգության երաշխիքներին առնչվող հարցեր չեն քննարկվելու: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, ժողովրդավարությանն ու տնտեսությանը:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով` ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին զարգացման ծրագիր մշակելու հարցում, և այդ միջոցները կհատկացվեն բիզնեսին աջակցելու, նորարարությունների զարգացման և արտաքին շուկաներ դուրս գալու համար։ ԵՄ–ն պատրաստ է նաև ներդրումներ անել տարածաշրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծերում` ներառյալ Սև ծովի հատակով անցնող մալուխը։
Նրա խոսքով` դա կօգնի «կանաչ» էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա։ ԵՄ-ն կաջակցի Հայաստանում դրա գեներացման, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի միացման հզորության բարձրացման ներդրումներին։ Տեխնիկական աջակցություն կցուցաբերվի նաև պետական ապարատի զարգացմանը, ինչի կապակցությամբ նա ողջունեց Փաշինյանի կառավարության` ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը։
Ֆոն դեր Լյայենը նշեց` կողմերը պատրաստ են քննարկել միջազգային առևտրի հնարավորությունները, և հենց այդ առիթով էլ նա ողջունեց ՀՀ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
ԱՄՆ-ն նախատեսում է ավելի քան 65 մլն դոլար հատկացնել Հայաստանին. Բլինկեն
ԵՀ ղեկավարը շեշտեց, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև ավիացիայի և միջուկային անվտանգության մի շարք նախաձեռնություններ։
«Մենք նաև ողջունում ենք Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները շրջանցելու դեմ գործողությունները, որպեսզի վստահ լինենք, որ մահաբեր սպառազինությունն ու սարքավորումները չեն հայտնվում ռուսական զինված ուժերի ձեռքում»,– ասաց ֆոն դեր Լյայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով` դա ցույց է տալիս, որ ԵՄ-ն և Հայաստանը մերձենում են արժեքների և շահերի հարցում։
Ըստ նրա` Եվրամիությունը չի մոռանում Ղարաբաղի տեղահանված բնակիչների մասին, և հումանիտար իրավիճակը Եվրամիության համար շարունակում է առաջնային հարց մնալ:
Ինչպես նշեց ֆոն դեր Լյայենը, անցած տարվա սեպտեմբերից ԵՄ-ն ավելի քան 30 մլն եվրո է տրամադրել այդ քաղաքացիներին օգնելու համար և պատրաստ է աջակցել նոր ծրագրերով` նրանց երկարաժամկետ ինտեգրման համար:
Վերջում նա հայտարարեց, որ ժամանակն է նոր էջ գրել ԵՄ-Հայաստան հարաբերությունների երկար պատմության մեջ:
Կրեմլը ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բանակցությունները կգնահատի պաշտոնական հայտարարություններից հետո
Լրահոս
0