00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունն ընդունում է` Խոր Վիրապից մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիան է. Փաշինյան

© Photo : press office of the Parliament of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` հայեցակարգային բանավեճն այսօր այն է, թե մենք այսօրվա աշխարհին պետք է նայենք Վանի թագավորության աշտարակի՞ց, թե՞ ՀՀ –ի։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսելով պատմական և իրական Հայաստանների ու սահմանազատման մասին` հայտարարեց` Խոր Վիրապից մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիան է։
«Ես և ՀՀ կառավարությունն ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիան է։ Այս արձանագրումն անվտանգության ապահովման համար կարևորագույն միջոց է։ Ռազմավարական ընտրությունը հենց սրա մեջ է։ Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիան է, մենք ընտրում ենք իրական Հայաստանը։ Նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում»,– հայտյարարեց նա։
Փաշինյանն ասաց` երբ չես համաձայնում դնել սահման քո ու մեկ ուրիշի միջև ու քեզ խառնում ես ուրիշին, ապա դու ուրիշին նույն կերպ թույլ ես տալիս մտնել քո ինքնիշխան տարածք։
«Սա նացիստական գաղափարախոսության տեսանկյունից մի նայեք. մենք ընդամենն ուզում ենք այդ ճանապարհը փակել»,– ընդգծեց նա։
Փաշինյանի խոսքով` հայեցակարգային բանավեճն այսօր այն է, թե մենք այսօրվա աշխարհին պետք է նայենք Վանի թագավորության աշտարակի՞ց, թե՞ ՀՀ–ի։
ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը
«Ինձնից շատ սիրող չլինի պատմական Հայաստանը, բայց ես հրաժարվում եմ իսկական Հայաստանը պակաս սիրել։ Ընդհանրապես ես` որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ որևէ բան ավելի սիրել, քան իրական Հայաստանը»,– վստահեցրեց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն քննադատությանը, թե իրեն սպասում են Տավուշում ու ինքը չի գնում այնտեղ։
«Ոսկեպար և Կիրանց գյուղերում ես` որպես վարչապետ, մի քանի անգամ եմ եղել` պաշտոնապես էլ, ոչ պաշտոնապես էլ… Ու եթե որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու–պատարագ են անում, քանի՞ անգամ են այդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել։ Սա ստենդա՞փ է, ես չեմ հասկանում»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ ընդդիմադիրների ելույթներում կային շատ հարցեր, որոնց մասով, այնուամենայնիվ, կոնկրետ հանձնարարականներ է տվել նախարարներին։
Հիշեցնենք` Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ապրիլի 7–ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագ է մատուցել, ինչից հետո է քարոզ է արել։
Հայր սուրբը շեշտել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր վճռական ժամանակներում են ապրում, իսկ Ոսկեպարը դադարել է ուղղակի գյուղ լինելուց, այն պայքարի և հաղթանակի խորհրդանիշ է դարձել։
Լրահոս
0