Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագ է մատուցել, ինչից հետո է քարոզ է արել։Սրբազանը շնորհավորել է կանանց ու շեշտել՝ հենց նրանք են ամենապատասխանատու և դժվարին ժամանակներում ոգեշնչում հայ քաջորդիներին հաղթանակների։Քարոզի ընթացքում էլ նա ընդգծել է՝ Ոսկեպարի փոքրիկ եկեղեցին Աստվածամոր պես այսօր իր թևերը տարածել է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Վստահեցրել է՝ հենց այդ տաճարը հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հովանավորը։Հայր սուրբը շեշտել է նաև, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր վճռական ժամանակներում են ապրում, իսկ Ոսկեպարը դադարել է ուղղակի գյուղ լինելուց, այն պայքարի և հաղթանակի խորհրդանիշ է դարձել։
Ոսկեպարը դադարել է ուղղակի գյուղ լինելուց, այն պայքարի և հաղթանակի խորհրդանիշ է դարձել։
Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագ է մատուցել, ինչից հետո է քարոզ է արել։
Սրբազանը շնորհավորել է կանանց ու շեշտել՝ հենց նրանք են ամենապատասխանատու և դժվարին ժամանակներում ոգեշնչում հայ քաջորդիներին հաղթանակների։
Քարոզի ընթացքում էլ նա ընդգծել է՝ Ոսկեպարի փոքրիկ եկեղեցին Աստվածամոր պես այսօր իր թևերը տարածել է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Վստահեցրել է՝ հենց այդ տաճարը հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հովանավորը։
Հայր սուրբը շեշտել է նաև, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր վճռական ժամանակներում են ապրում, իսկ Ոսկեպարը դադարել է ուղղակի գյուղ լինելուց, այն պայքարի և հաղթանակի խորհրդանիշ է դարձել։